Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհղանը և նրա սիրիացի գործընկեր Ֆահեդ Ջասեմ ալ-Ֆրեջը պայմանավորվել են ուժեղացնել ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: Այդ մասին հայտնում է Իրանի պաշտպանության նախարարության կայքը:
Կայքի տվյալներով` Ալ-Ֆրեյջը և Դեհղանը հեռախոսազրույց են ունեցել երեքշաբթի օրը և քննարկել Սիրիայի Շայրաթ ավիաբազային ԱՄՆ-ի հարվածը:
«Երկու կողմերը ուշադրությունը կենտրոնացրել են Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ ռազմական գործողությունների ավելացման վրա»,- գրված է կայքում:
«ԱՄՆ-ի հարվածը չի ազդել ահաբեկչության դեմ պայքարի վճռականության վրա»,- նշել են երկու երկրների նախարարները: