Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Ինչ է տեղի ունեցել թիվ 127 դպրոցում և ինչու են աշակերտները ինքնասպանության փորձ կատարել. մանրամասնում է տնօրենը

Ըստ մամուլի հրապարակումների՝ Երևանի թիվ 127 ավագ դպրոցի 10 և 11-րդ դասարանցիները փորձել են ինքնասպանություն գործել՝ կտրելով երակները: Պատճառը, ըստ հրապարակումների, դասագրքերի գումարը վճարել չկարողանալն է եղել: Դպրոցի տնօրեն Նելսիկ Էլոյանին այսօր հրավիրել էին ԿԳՆ: Տնօրենն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասնել է, թե ինչ է տեղի ունեցել նախօրեին դպրոցում:

«Տղաները ոչ թե երակներն են կտրել, այլ ձեռքերի դրսի մասն են «խազել», խազել են հաղորդալարով՝ ոչ թե կտրել: Մամուլի հրապարակումները չեն համապատասխանում իրականությանը»,- ասաց Նելսիկ Էլոյանը՝ ներկայացնելով մանրամասներ. 10-րդ դասարանի աշակերտին դասղեկը բերել է տնօրենի մոտ, քանի որ իրեն լավ չի պահում դասի ընթացքում: Դասագրքի վարձավճարները պետք է բերեին դեռ սեպտեմբերի վերջին, սոցիալապես անապահով ընտանիքներին դպրոցի ընդհանուր վարձավճարների չափով իրավունք ունենք տասը տոկոս զեղչ անել, բայց այս երեխայի հայրն ասել է, որ ինքը կվճարի: Դասղեկն ասել է՝ ծնողիդ ասա գա, որ դասագրքերի գումարը բերի, տղան սկսել է իրեն վատ պահել: Դասղեկը բերեց ինձ մոտ և ասաց, որ իրեն լավ չի պահում, ես էլ ասացի երկուշաբթի օրը ծնողիդ հետ կգաս, հասկանանք՝ ինչու ես քեզ վատ պահում: Սա առաջին դեպքը չէ, այս տղան հիմնական դպրոցը ավարտելուց հետո երկու տարի դպրոց չի հաճախել, հայրը բերել է, ես ընդունել եմ, քանի որ օրենքը թույլ է տալիս, ես ընդունել եմ, որ երեխան դրսում չմնա»,- պատմեց տնօրենը: Երեկ, դպրոց գալով, տնօրենը տեսել է նրան դրսում նստած: Նա տնօրենին ասել է, որ եկել է գործերը վերցնի. «Հարցին՝ հայրդ ո՞ւր է, ասաց՝ աշխատանքի է, չի կարող գալ, հետո պարզվեց, որ տանը ոչինչ էլ չի ասել: Ես ասացի, որ օրենքը արգելում է աշակերտին տալ գործերը, իրավասություն ունի ծնողը կամ նրան փոխարինող անձը: Ասացի՝ գնա, ծնողիդ հետ արի: Մոտ մեկ ժամ անց, դպրոցի տեսուչ-ոստիկանն ասաց, որ այդ տղան և 11-րդ դասարանում սովորող մեկ այլ տղա, որն իր ընկերն է, քանի որ նախորդ դպրոցում միասին են սովորել, դրսում հանդիպել են, ապա ձեռքերը վնասած եկել են դպրոցի բուժկետ մշակելու: Ոստիկանն ասաց, տարեք զբաղվեք նրանցով»,-հավելեց տնօրենը: Դպրոց ներկայացել է միայն 11-րդ դասարանի աշակերտի ծնողը, տնօրենը նրանց բաժին է ուղարկել:

Ձեռքերը խազելու պատճառը եղել է այն, որ 10-րդ դասարանի աշակերտը չի ցանկացել, որ ծնողը դպրոց գա, իսկ թե ինչու է նրան միացել 11-րդ դասարանցին, տնօրենը այդպես էլ չի հասկացել:

«Հերոսը» երկու տարի չի հաճախել դպրոց: 9-րդ դասարանն ավարտելուց հետո երկու տարի դրսում է եղել, չի դիմել որևէ ավագ դպրոց, հետո եկել է, և ես ընդունել եմ և պարբերաբար ժամերով աշխատել եմ իր հետ»,- հավելեց Նելսիկ Էլոյանը: Նա նշեց, որ ծնողները որևէ բողոք չունեն, ավելին՝ խնդրում են, որ երեխաները մնան դպրոցում, իրենց երեխաներին իրենք շատ լավ գիտեն. «11-րդ դասարանցին ուրիշ ավագ դպրոցից է տեղափոխվել, քանի որ այնտեղ պարբերաբար աշակերտների է ծեծել, մեզ մոտ էլ մի քանի այդպիսի դեպք եղավ: Մեկ անգամ էլ ջահելներով մեքենա էին գողացել: Երբ առաջին դասարանից են մեզ մոտ լինում, սովորում են մեզ, երբ ավագ դպրոցում ծնող ես կանչում, ասում են՝ մենք արդեն մեծ ենք, կարծում են, որ ինքնուրույն կարող են հարց լուծել և այլն»:

Հիմա տնօրենը ոստիկանությունում է գտնվում, որտեղ նորից բացատրություն պետք է տա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում