Իտալական հեղինակավոր La Repubblica պարբերականի 35-ամյա թղթակից Գաբրիել դել Գրանդեն Թուրքիայի Հաթայ նահանգում դեռևս անհայտ պատճառներով ձերբակալվել է, հաղորդում է «Ակօս»-ը:
Իտալիայի իշխանությունները, որոնք հետևում են իրենց քաղաքացու դրությանը, քայլեր են ձեռնարկում նրան ազատ արձակելու նպատակով:
Գաբրիել դել Գրանդեն ժամանել էր Թուրքիա` պատրաստելու ռեպորտաժներ Սիրիայի ներքին պատերազմի և ԴԱԻՇ խմբավորման առաջացման մասին հրատարակվելիք գրքի վերաբերյալ: