Ադրբեջանը հիստերիա է բարձրացրել Duty Free-ում ղարաբաղյան օղու հայտնվելու պատճառով: Ադրբեջանական haqqin.az լրատվական կայքի մոսկովյան բյուրոն «էմոցիոնալ» է արձագանքել Սանկտ Պետերբուրգի «Պուլկովո» օդանավակայանի Duty Free-ում «Karabakh» անվանումով մրգային օղիների վաճառքին:
Նույն հրապարակման մեջ նշված է նաև, որ ապրանքատեսակի արտադրողը Ստեփանակերտի կոնյակի գործարանի երևանյան մասնաճյուղն է, հետևաբար արտադրողը ՀՀ-ում գործող կազմակերպությունն է, և որևէ խոչընդոտ չկա միջազգային շուկայում դրա վաճառքի համար, այդուհանդերձ ադրբեջանական կայքը եզրակացրել է, որ Duty Free-ն վաճառում է «կեղծ» օղի, որն արտադրվել է «ոչ լեգիտիմ տարածքում», «ոչ լեգիտիմ կազմակերպության» կողմից:
Լրատվական կայքը պարզաբանումներ է պահանջել ղարաբաղյան օղին ներմուծող «Լենրիանտ» ընկերության ղեկավար Գրգորի Ծերեթելիից: Նշվում է, որ հարցումից հինգ օր է անցել, սակայն ադրբեջանական կողմն այդպես էլ պատասխան չի ստացել: