Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահ է, որ Բաքվի և Բրյուսելի միջև բանակցությունները լավ արդյունքներ կտան:
2016թ. նոյեմբերիմ ԵՄ Խորհուրդը հաստատել է Եվրահանձնաժողովի և ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մանդատները՝ ԵՄ-ի անունից Ադրբեջանի հետ «համապարփակ համաձայանագրի» հարցով բանակցություններ վարելու համար: Նոր համաձայնագիրը պետք է փոխարինի 1996թ. գործընկերության և համագործակցության մասին համաձայնագրին:
«Եվրոպական երկրները մեր առևտրային հիմնական գործընկերներն են, հիմնական ներդրողները, և մենք շատ տարիներ է՝ արդյունավետ համագործակցում ենք Եվրամիության հետ: Իմ բոլոր հանդիպումները եվրոպական կառույցների ղեկավարների հետ անցել են անկեղծ մթնոլորտում, փոխըմբռնման պայմաններում… Վստահ եմ, որ այդ բանակցությունները մոտ ժամանկներում լավ արդյունքների կհանգեցնեն»,-մեջբերում է Ալիևի խոսքերը նրա մամուլի ծառայությունը: