Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ղազախստանցիները կզրկվեն քաղաքացիությունից ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորմանն անդամակցելու համար: Նա նման հայտարարությամբ հանդես է եկել «Միր 24» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ:
«Ղազախստանի օրենսդրության համաձայն, եթե մեր երկրի հպատակը մեկնել է և անդամակցել որևէ ծայրահեղական կազմակերպության, ապա այլևս չի կարող վերդառնալ հայրենիք. ավտոմատ կերպով զրկվում է քաղաքացիությունից: Դա ճարահատյալ ձեռնարկված միջոց է»,-ասել է Նազարբաևը:
Նրա խոսքով՝ ներկա պահին ԴԱԻՇ-ում գտնվում է ծնունդով Ղազախստանից շուրջ 500-600 մարդ, իսկ ԽՍՀՄ նախկին երկրներից՝ մինչև 5000:
«Մենք փորձել ենք պրոֆիլակտիկ աշխատանքներ տանել նրանց հետ, ովքեր վերադարձել են ԴԱԻՇ-ի շարքերից, սակայն անարդյունք: Այդ պատճառով որոշում է կայացվել փակել նրանց համար դեպի տուն ճանապարհը»,-հավելել է Նազարբաևը: