Ինքնահռչակ Հարավային Օսիայում նախագահական ընտրությունների առաջատար, խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը հայտարարել է, որ Հարավային Օսիան շարունակում է Ռուսաստանի հետ քննարկել վերջինիս կազմի մեջ մտնելու հարցով հանարքվե անցկացնելու հեռանկարները: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Միշտ ընդգծել եմ և այժմ էլ ընդգծում եմ, որ Ռուսաստանի Դաշնության կազմ վերադառնալու Հարավային Օսիայի ժողովրդի ցանկությունը ապրում է օսերի բաժանման պահից»,-ասել է Բիբիլովը: