Հարավային Օսիայի խորհրդարանի խոսնակ Անատոլի Բիբիլովը, արձանագրությունների 35 տոկոսի հաշվարկի արդյունքներով, հաղթում է նախագահական ընտրություններում՝ հավաքելով 48.7 տոկոս ձայն։ Այս մասին հայտարարել է ԿԸՀ ղեկավար Բելլա Պլիևան՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ պետության գործող ղեկավար Լեոնիդ Տիբիլովը դեռևս հավաքել է 26.5 տոկոս ձայն։ Երրորդ թեկնածուն՝ Պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը, հավաքել է 19.1 տոկոս ձայն։
Բոլոր երեք թեկնածուները կողմ են հանդես գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա ամրապնդմանը։
Ընդհանուր առմամբ բացվել էր 77 ընտրատեղամաս, որից 5-ը՝ ՌԴ տարածքում։ Հաղթանակի համար թեկնածուին անհրաժեշտ է հավաքել ավելի քան 50 տոկոս ձայն։
Համաձայն էկզիթ-փոլի նախնական տվյալների՝ Հարավային Օսիայի նախագահը կորոշվի քվեարկության երկրորդ փուլի արդյունքներով։ Ընտրությունները կայացած են ճանաչվել. ընտրողներին մասնակցությունը գերազանցել է 50 տոկոսը։