Saturday, 20 04 2024
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին

TED Talks. Ռոն Գուտման. Ժպիտի թաքնված ուժը

Երբ ես երեխա էի, ուզում էի սուպեր հերոս լինել: Ես ուզում էի փրկել աշխարհը և բոլորին երջանկացնել: Բայց ես գիտեի, որ երազանքներիս իրականացման համար ինձ սուպեր ունակություններ են անհրաժեշտ: Այդ պատճառով երևակայական ճամփորդություններ էի կատարում, որ Կրիպտոնի մոլորակից գտնեմ միջտիեզերային օբյեկտներ, սա շատ զվարթ զբաղմունք էր, բայց այդքան էլ մեծ արդյունքներ չէր բերում: Երբ մեծացա, հասկացա, որ գիտական ֆանտաստիկան սուպեր ունակությունների համար այդքան էլ լավ աղբյուր չէ: Եվ, դրա փոխարեն, ես որոշեցի սկսել իրական գիտության իմ ուղևորությունը, որպեսզի գտնեմ առավել օգտակար ճշմարտությունը:

Ես սկսեցի ճանապարհորդությունս Կալիֆորնիայից` սկսելով Բերկլիի համալսարանի երեսուն տարի առաջ արված հետազոտությունից որտեղ ուսումնասիրվում էին հին տարեգրքերում ներառված ուսանողների լուսանկարները և փորձում էին պարզել ուսանողների ունեցած հաջողությունները և բարեկեցությունը իրենց կյանքի ընթացքում: Չափելով իրենց ուսանողների ժպիտները` հետազոտողները հնարավորություն ունեցան կախատեսելու, թե որքան կատարյալ և երկարատև կլինի նրանց ամուսնությունը, որքան բարձր գնահատական կունենան բարեկեցության ստանդարտ թեստի գնահատումով և որքան ոգեշնչող կլինեն նրանք այլոց համար: Մեկ այլ տարեգրքում ես պատահաբար նկատեցի Բարրի Օբամայի նկարը: Երբ առաջին անգամ տեսա նրա նկարը, ես կարծեցի, որ նրա սուպեր ունակությունները թաքնված են այս սուպեր օձիքի մեջ: Բայց այժմ ես գիտեմ. դրանք նրա ժպիտից են գալիս:

Մեկ այլ զարմանալի պահ ի հայտ եկավ 2010թ-ին Վեյնի պետական համալսարանում կատարվող ուսումնասիրության ընթացքում, երբ մենք նայում էինք մինչև 1950-ականների հիմնական լիգայի խաղացողների բեյսբոլի քարտերը: Հետազոտողները պարզեցին, որ խաղացողների ժպիտի լայնությունը իրականում կարող է կանխագուշակել նրանց կյանքի երկարությունը: Խաղացողները, որոնք չէին ժպտում այդ նկարներում միջինում ապրել են 72.9 տարի, մինչդեռ այն խաղացողները, ովքեր ժպտում էին, ապրել են գրեթե 80 տարի:

Լավ նորությունն այն է, որ մենք իրականում ժպտալով ենք ծնվել: Օգտագործելով 3D ուլտրաձայնային տեխնոլոգիաները` մենք այժմ կարող ենք տեսնել զարգացող երեխաների մոտ ժպիտի առաջացումը նույնիսկ արգանդում: Երբ նրանք ծնվում են, երեխաները շարունակում են ժպտալ, սկզբում, հատկապես քնի ժամանակ: Նույնիսկ կույր երեխաներն են ժպտում մարդու ձայն լսելիս: Ժպիտը այն հիմնական, բիոլոգիական ընդհանրությունն է, որ հատուկ է բոլոր մարդկանց:

Պապուա Նոր Գվինեայում կատարված ուսումնասիրություններում Փոլ Էկմանը, որը հանդիսանում է դիմային միմիկաների ամենահայտնի հետազոտողներից մեկն աշխարհում, բայացահայտել է, որ նույնիսկ Ֆոր ցեղի բնակիչները, ովքեր ամբողջովին կտրված են արևմտյան քաղաքակրթությունից, և ովքեր հայտնի են հանիբալիզմի անսովոր ծեսերով, ժպիտն օգտագործում են այն իրավիճակներում, որոնց ժամանակ մենք էլ ենք նման կերպ վարվում: Այսպիսով, Պապուա Նոր Գվինեայից մինչև Հոլիվուդ և Պեկինի ժամանակակից արվեստ մենք հաճախ ժպտում ենք և ժպտում ենք արտահայտելու մեր ուրախությունը և բավարարվածությունը:

Այս սենյակում քանի՞ հոգի են օրվա ընթացքում ժպտում ավելի քան 20 անգամ: Խնդրում եմ ձեռք բարձրացնեք: Օհօ~: Այս սենյակից դուրս, մարդկանց ավելի քան մեկ երրորդը ժպտում է ավելի քան 20 անգամ, մինչդեռ 14 տոկոսից ոչ ավելին` ժպտում են հինգ անգամից քիչ: Փաստորեն, գերագույն ունակություններով օժտված էակները իրականում երեխաներն են, ովքեր ժպտում են օրվա ընթացքում ավելի քան 400 անգամ:

Երբևէ հետաքրքրե՞լ է ձեզ այն փաստը, որ երեխաներին մոտ գտնվելով, ովքեր այսքան հաճախ են ժպտում, դուք էլ ստիպված առավել հաճախ եք ժպտում: Շվեդիայի Ուփսալայի համալսարանի վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ շատ դժվար է խոժոռվել, երբ նայում ես ժպտացող մարդու: Հարցնում եք ինչու՞: Քանի որ ժպիտը էվելուցիոն կերպով վարակիչ է և այն թուլացնում է մեր վերահսկողությունը դիմային մկանների նկատմամբ: Նմանակող ժպիտը և դրա ֆիզիկական արտահայտումը օգնում է մեզ հասկանալ, արդյոք մեր ժպիտը կեղծ է, թե իրական, և դրանով պարզում ենք ժպտացողի իրական հուզական վիճակը:

Նմանակումների վերջին ուսումնասիրությունների ընթացքում, Ֆրանսիայի Կլերմոն-Ֆերան համալսարանում, փորձի մասնակիցներին խնդրել են որոշել, արդյոք ժպիտը իրական է, թե` կեղծ, միաժամանակ պահելով մատիտը բերանում, որպեսզի զսպեն ժպտալ օգնող մկանները: Առանց մատիտի նրանք հրաշալի կարողանում էին գուշակել: Բայց բերանում մատիտ պահելով, երբ նրանք չէին կարողանում ժպիտը նմանակել, նրանք սխալ եզրահանգման էին գալիս:

Ի հավելումն էվոլյուցիայի ուսումնասիրմանը` Չարլզ Դարվինը, իր «Տեսակների առաջացումը» գրքում գրել է դիմային հետադարձ կապի տեսության մասին: Ըստ այդ տեսության` ավելի հաճախ ժպտալն ինքնին ստիպում է մեզ լավ զգալ, այլ ոչ միայն հանդիասնում է լավ զգացողության հետևանք: Իր ուսումնասիրության մեջ Դարվինը մեջբերում է ֆրանսիացի նյարդաբան Գիյոմ Դյուշենին, ով էլեկտրական իմպուլսներ էր օգտագործում ժպիտ առաջացնելու համար: Խնդրում եմ չկրկնել սա տանը:

Նույն թեմայով գերմանական ուսումնասիրության մեջ հետազոտողներն օգտագործել են ֆունկցիոնալ ՄՀՆ-ն /մագնիսական հաճախականության նկարը/ որպեսզի չափեն ուղեղի ակտիվությունը բոտոկսի սրսկումից առաջ և հետո, ինչը սեղմում է ժպտալու մկանները: Փորձերն ապացուցեցին Դարվինի տեսությունը, ցույց տալով դիմային հետադարձ կապը, որը փոփոխության է ենթարկում ուղեղի նեյրոնային էմոցիոնալ համակարգը այնպես, որ օգնում է մեզ ավելի լավ զգալ ժպտալիս: Ժպիտը խթանում է մեր ուղեղի հետադարձ մեխանիզմն այնպես, որ նույնիսկ շոկոլադը, որը հանդիսանում է հաճույքի պատճառման ամենալավ խթանը, չի կարող ապահովել:

Բրիտանացի հետազոտողնեը պարզել են, որ մեկ ժպիտը կարող է ստեղծել ուղեղի նույնքան խթանիչ, որքան շոկոլադի 2,000 սալիկը: Նույն հետազոտությունը պարզել է, որ ժպիտը այնպիսի ուրախ խթան է, որպիսին կարող է լինել 16,000 ֆունտ ստերլինգ ստանալը: Սյսինքն` մեկ ժպիտը մոտ 25 հազար դոլար: Վատ չէ: Այսպես մտածենք. 25,000 անգամ 400, մի քանի երեխա ամեն օր իրենց զգում են Մարկ Ցուկերբերգի պես:

Եվ, ի տարբերություն շատ շոկոլադից, շատ ժպիտը կարող է մեզ ավելի առողջ դարձնել: Ժպիտը կարող է օգնել նվազեցնելու սթրեսի հորմոնների առաջացումը, ինչպիսին են կորտիսոլը, ադրենալինը և դոպամինը, և բարձրացնելու ուրախության հորմոնները, օրինակ էնդորֆինը ինչպես նաև օգնում է նվազեցնել արյան ընդհանուր ճնշումը:

Եվ եթե այսքանը բավական չէ. ժպիտը օգնում է մեզ գեղեցիկ երևալ այլ մարդկանց աչքերում: Փեննի պետական համալսարանի վերջին ուսումնասիրությունը պարզել է, որ երբ դուք ժպտում եք, ոչ միայն ավելի հաճելի և բարեկիրթ եք երևում, այլև` առավել բանիմաց:

Այսպիսով, երբ դուք ցանկանում եք հրաշալի տեսք ունենալ, նվազեցնել ձեր սթրեսը կամ բարելավել ձեր ամուսնական հարաբերությունները, կամ զգալ ձեզ լավ շոկոլադի մի մեծ բաժին վայելած առանց լրացուցիչ կալորիաների ներգրավման, կամ զգալ այնպես, կարծես 25 հազար դոլար ունեք ձեր հին վերնազգեստի գրպանում, որը վաղուց չեք հագել, կամ երբ ցանկանում եք ունենալ սուպեր ունակություններ, որոնք կօգնեն բոլորին և ամեն մեկին ապրել երկար, առողջ, երջանիկ կյանքով, ապա ԺՊՏԱՑԵՔ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում