Սիրիայի և Իրանի գլխավոր շտաբների ղեկավարները քննարկել են Շայրաթ ավիաբազային ամերիկյան օդուժի հասցրած հարվածները՝ տեղեկացնում է Սիրիայի պետական հեռուստառադիոընկերությունը:
«Սիրիայի Գլխավոր շտաբի ղեկավար Ալի Աբդալլա Այուբը հեռախոսազրույց է ունեցել Իրանի զինուժի Գլխավոր շտաբի ղեկավար Մոհամադ Բաքերի հետ, ով իր երկրի անունից աջակցություն է հայտնել Սիրիային ահաբեկչության դեմ պայքարում և քննադատել է Շայրաթ ավիաբազայում ԱՄՆ սանձազերծած ագրեսիան»,- հաղորդել է հեռուստաալիքը: