Եգիպտոսի հյուսիսային մայրաքաղաք Ալեքսանդրիայի Սուրբ Մարկոսի մայր տաճարի մոտ պայթյուն է որոտացել։ Կան զոհեր ու վիրավորներ, որոնց թիվը չի հստակեցվում։ Այս մասին հայտնում է «Ալ-Վատան» պարբերականը։
Հաղորդվում է, որ պայթյունը տեղի է ունեցել եկեղեցու դռների մոտ։ Տեղեկություններ են ստացվում, որ պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։
Սա օրվա ընթացքում Եգիպտոսի եկեղեցիների մոտ որոտացած երկրորդ պայթյունն է։ Ավելի վաղ պայթյուն էր որոտացել Տանտա քաղաքի եկեղեցում։ Զոհվել է 30 մարդ։ Դրան հաջորդել էր պայթյունը քաղաքի ոստիկանական ուսումնամարզական կենտրոնի շրջանում։