Եգիպտական Տանտա քաղաքի ղպտիական եկեղեցում տեղի ունեցած պայթյունի զոհերի թիվը հասել է 30-ի։ Այս մասին փոխանցում է «Ալ-Մայադին» հեռուստաալիքը։ Կան մի քանի տասնյակ վիրավորներ։
Հզոր պայթյունը որոտացել էր այսօր առավոտյան՝ պատարագի ժամանակ։ Նախնական տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել աղոթասրահում։ Ականատեսների խոսքով՝ պայթյունն իրականացրել է մահապարտը։
Եկեղեցում տեղի ունեցած պայթյունից հետո մեկ այլ պայթյուն որոտացել է Տանտայի ոստիկանական ուսումնամարզական կենտրոնի շրջանում։ Հաղորդվում է մեկ ոստիկանի մահվան մասին։