Չինացի հետազոտողները ստեղծել են ինովացիոն արևային մարտկոցներ, որոնք կարող են աշխատել գիշերը և ամպամած, անձրևոտ եղանակին։ Այս մասին հայտնում է newsyou.info-ն։
Մասնագետներն արևային մարտկոցների կառուցվածքում ավելացրել են հատուկ լյումինաֆոր։ Այդ նորարարությունը թույլ կտա մարտկոցներին աշխատել նաև անբարենպաստ պայմաններում։
Ցերեկն արևային լույսի չկլանված ֆոտոտարրերի էներգիան պահպանվում է լյումինաֆորի ներսում և վերամշակվում գիշերը՝ ասել է Օվկիանոսագիտության չինական համալսարանի պրոֆեսոր Տան Ցյունվեյը։