Երկու պայթյուն է որոտացել եգիպտական Տանտա քաղաքում, որը գտնվում է Կահիրեից հյուսիս։ Այս մասին հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Առաջին պայթյունը որոտացել է ղպտիների Մար-Գիրգիս տաճարի առջև գտնվող հրապարակում կամ տաճարի ներսում։ Պայթյունի զոհն է դարձել 15 մարդ, կան մի քանի տասնյակ վիրավորներ։ Տաճարի հարակից շրջանը շղթայվել է ոստիկանության կողմից։
Երկրորդ պայթյունը տեղի է ունեցել ՆԳՆ ուսումնամարզական կենտրոնի մոտ։ Սակայն երկրորդ միջադեպի հետևանքով զոհերի մասին տեղեկություն դեռևս չի ստացվել։
Այսօր քրիստոնյաները նշում են Ծաղկազարդը, այդ իսկ պատճառով եկեղեցիներն այսօր բազմամարդ են։