Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շահմանին Ռուսաստանի ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ հեռախոսազրույցում քննարկել է ԱՄՆ-ի կողմից Սիրիայի ՌՕՈւ-ին հասցված հարվածները և Իդլիբում քիմհարձակումը՝ տեղեկացնում է Tasnim-ը:
Շահմանին հայտարարել է, որ Իդլիբում քիմհարձակման հետևում կանգնած է մի երրորդ կողմ, որ շահարգրգռված է Սիրիայում լիակատար պատերազմական գործողություններ սկսելու հարցում:
Նա ընդգծել է, որ Սիրիայի կառավարությունը դեռ 2013թ. ՄԱԿ-ի հովանու ներքո գործողությունների շրջանակում է ոչնչացրել իրենց մոտ գտնվող քիմիական զենքը: Շահմանին նաև հայտարարել է Իդլիբում քիմհարձակաման միջադեպի հետաքննության անկախ միջազգային հանձնաժողով ստեղծելու անհրաժեշտության մասին: