Friday, 29 03 2024
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով
10:45
«Բրյուսելի հանդիպումը կկենտրոնանա Հայաստանի տնտեսական կայունության վրա». Միլլեր
«Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները Հայաստանում արգելափակվել են
Թումանյան փողոցում ծառի ճյուղն ընկել է էլեկտրական լարերի վրա
Սուրեն Պապիկյանը հետևել է «Բաղրամյան» զորավարժարանում անցկացված զորախաղերին
10:15
Նավթի գներն աճել են. 28-03-24
Քարաթափում Լանջազատ գյուղի մոտակայքում
Սյունիքի միջանցքի հարցը չլուծվեց՝ անցան Տավուշ. ռուս-ադրբեջանական նոր խաղեր
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ է
Եվլախը իր ճակատին դաջած անձը գուցե հրահանգ ունի ազգամիջյան բախումներ հրահրելու
Տեղումներ չեն սպասվում
Կա ահաբեկչության վտանգ․ ՌԴ հատուկ ծառայությունները հիբրիդային պատերազմ են մղում Հայաստանի դեմ
Ոսկեպարցիներն անհամբեր սպասում են. «Հրապարակ»
Գյումրիում Նիկոլ Փաշինյանին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել. «Ժողովուրդ»
Իշխան Սաղաթելյանի հոր նկատմամբ դատախազությունը հարուցել է քրեական հետապնդում. «Հրապարակ»
Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար. «Հրապարակ»
Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին. «Ժողովուրդ»
Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում. «Ժողովուրդ»
Էրդողանի կասկածները եւ խաղաղությունն ու պատերազմը Կովկասում
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Սթեյք, կարտոֆիլի պյուրե, իսկ այնուհետև՝ թևավոր հրթիռներ. Handelsblatt, Գերմանիա

Սկզբում սթեյք և կարտոֆիլի պյուրե, այնուհետև Սիրիայի դեմ թևավոր հրթիռներ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի առաջին հանդիպումն անցել է ինքնատիպ միջավայրում՝ հումորի և սարսափի միջև։ Այս մասին Handelsblatt-ում գրում է վերլուծաբան Ակսել Պոստինետը։

Թևավոր հրթիռներով սիրիական բազան խոցելու մասին տեղեկությունից հետո Սիի համար իրավիճակը ամենահաճելին չի եղել։ Պատճառը միայն այն չի եղել, որ նա մեկ ակնթարթում վերածվել է գլխավոր գործող անձից երկրորդական կերպարի։ ԱՄՆ կատարած նրա երկօրյա այցի հիմնական կետերից մեկը եղել է Հյուսիսային Կորեայի հարցը։ Հյուսիսկորեացի բռնապետը միջուկային տերություն տանող ուղու վրա գտնվում է Չինաստանի պաշտպանության վահանի տակ, և Թրամփն ակնարկել է դա. «Եթե Չինաստանը չլուծի (Հյուսիսային Կորեայի) խնդիրը, դա կանենք մենք»։

Չինաստանի հզոր առաջնորդ Սին գուշակում էր, որ այցն ԱՄՆ չի լինի թեթև զբոսանք։ Կնոջ և չինացի քաղաքական գործիչների, պետական ծառայողների և տնտեսական մագնատների վիթխարի պատվիրակության հետ նա կանգ է առել ոչ թե Ֆլորիդայում Թրամփի շքեղ առողջարանային վայրում, այլ ընտրել ուրիշ հյուրանոց՝ Eau Palm Beach Resort&Spa-ն։ Նա չի ցանկացել Թրամփի պարգևել բավականության զգացում։

Չինական մշակույթում հյուրերը տանտիրոջ տանը իրենց գոռոզ չեն պահում, չեն քննադատում և իրենց պահանջները չեն առաջադրում։ Սակայն հենց այդ նպատակով էլ նա ժամանել էր ԱՄՆ։ Նա ցանկանում էր, որպեսզի իրեն ընկալեն որպես իրավահավասար գործընկերոջ, երբ չինական հեռուստատեսությամբ ցուցադրվեն Թրամփի հետ նրա հանդիպման կադրերը։ Սակայն նա չէր ակնկալում Սիրիային ուղղված ռազմական հարված։

Թրամփը խաղադրույք չի անում կոպիտ վիրավորանքի վրա

Սին ավելի վատին էր պատրաստ։ Մի քանի ամիսների ընթացքում Թրամփը քննադատել էր Չինաստանին՝ անվանելով նրան տնտեսական մանիպուլյատոր կամ աշխատատեղեր ոչնչացնող։ Չինաստանը մեկ տարվա ընթացքում իրեն անազնիվ է պահել Ամերիկայի հետ, ինչը հիմա կոշտ կերպով կկանխվի՝ նման խոստումներ էր տվել Թրամփը նախընտրական արշավում։ Մի քանի ամիս շարունակ նա սպառնում է սահմանել ներմուծման տուրքեր, սակայն դեռևս ոչինչ տեղի չի ունեցել, սակայն նա մարտահրավեր է նետել Սիին Թայվանի ղեկավարի հետ սադրիչ հեռախոսազրույցով։ Չինաստանը Թայվանը համարում է ապստամբ նահանգ, այլ ոչ թե ինքնուրույն պետություն։

Սակայն Թրամփը գիտի, որ կոպիտ վիրավորանքով ոչինչի չի հասնի։ Նախագահ դարձած ձեռնարկատերը, ով մասնագիտացած է անշարժ գույքի ոլորտում, և գոլֆի դաշտերի սեփականատեր է, այժմ միջազգային արենայում դիմակայում է իշխանության փորձառու մարդու։ Հանդարտ և ընդգծված հարգալից Սին սովոր է հարձակումների և սրտին մոտ չի ընդունում քննադատին, ինչպիսի Թրամփն է։ Դրա հետ մեկտեղ նա կոշտություն է դրսևորում գործերում և առաջարկելու բան ունի «գործարքների մեծագույն մասնագետի» հետ բանակցային սեղանի մոտ։

Չինաստանը ԱՄՆ-ից հետո տնտեսության մեծությամբ երկրորդն է, Չինաստանի հետ ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը կազմում է 347 մլրդ դոլար, ինչը հանդիսանում է չլուծված խնդիր։ Այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահը գրչի մի հարվածով որոշեց դուրս գալ Ասիախաղաօվկիանոսյան առևտրային գործընկերության մասին համաձայնագրից, Սին հայտնվում է բեմում որպես ազատ առևտրի փրկիչ։ Հյուսիսկորեական խնդրի լուծման հարցում Թրամփը ոչինչի հասնել չի կարող առանց Չինաստանի։ Բաց պատերազմը կարող է Ճապոնիայի և Հարավային Կորեայի դաշնակիցների համար դառնալ բացարձակ աղետ նաև առանց միջուկային զենքի։

Սին չի կարող ճանաչել Թրամփի ցանկությունը՝ փաստացի երկրի երեսից ջնջելու Հյուսիսային Կորեան։ Դա կնշանակի ընդհանուր սահման միավորված Կորեայի հետ՝ ամերիկյան ազդեցությամբ։ Բանակցությունները կընթանան դժվար, և հազիվ թե արժի մեծ արդյունքներ ակնկալել, այդ թվում և Թրամփի կառավարությունում անձնակազմի հետ կապված խնդիրների պատճառով։ Մինչդեռ չինացի առաջնորդը եկել էր բանակցություններ վարելու բազմամյա փորձով պաշտոնյաների հստակ կառուցված թիմով, Թրամփը ստիպված է հանդես գալ մոտիվացված, սակայն անփորձ թիմով։

Հոդվածագիրը նշում է, որ Թրամփը պետք է դիմակայի նոր ռազմական հերոս դառնալու գայթակղության, դրա փոխարեն նա պետք է չինացի առաջնորդին հասկացնել տա, որ ինքը նրա հետ ցանկանում է լուծել աշխարհի տնտեսական ու քաղաքական խնդիրները։ Այդպես Սին կարող է վերադառնալ տուն՝ առանց դեմքը կորցնելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում