ԵՄ-ն չի ճանաչում Հարավային Օսիայում ապրիլի 9-ին կայանալիք նախագահական ընտրություններն ու հանրաքվեն՝ ուղղված Հարավային Օսիայի՝ Ալանիայի պետության անվանափոխմանը։ Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության հայտարարությունում։
«ԵՄ-ն չի ճանաչում շրջանակները, որոնցում ապրիլի 9-ին տեղի կունենան այսպես կոչված նախագահական ընտրություններ և հանրաքվե՝ վրացական տարածքից պոկված Հարավային Օսիայի վերանվանման հարցով»,-նշվում է հայտարարությունում։
Ընտրություններին կհետևեն մոտ 90 օտարերկրացի դիտորդներ։ Հաղորդվում է, որ նրանք հանդիսանում են ՌԴ-ի, Աբխազիայի, Մերձդնեստի, Լուգանսկի և Դոնեցկի ինքնահռչական ժողովրդական հանրապետությունների և ԼՂ-ի ներկայացուցիչներ։
Նախագահի պաշտոնի համար կպայքարի 3 թեկնածու։ Նրանք են՝ գործող նախագահ Լեոնիդ Տիբիլովը, խորհրդարանի նախագահ, «Միասնական Օսիա» կուսակցության առաջնորդ Անատոլի Բիբիլովը և Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի աշխատակից Ալան Գագլոևը։