Ղազախստանի ԱԳՆ-ը մտավախություն է հայտնել՝ կապված սպառնալիքի հետ, որը հանդիսանում է Աստանայի և Ժնևի գործընթացների շրջանակում ձեռքբերված պայմանավորվածությունների համար Սիրիայի հակամարտության էսկալացիան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Հակամարտության հետագա էսկալացիան և կողմերի դիրքորոշումների խստացումը սպառնալիքի տակ կդնեն միջազգային հանրության՝ նախկինում ձեռքբերված բոլոր պայմանավորվածությունները՝ ուղղված ահաբեկչական սպառնալիքի դեմ պայքարին, այդ թվում Ժնևի և Աստանային գործընթացների շրջանակում, և կհեռացնեն սիրիական հողում համապարփակ խաղաղության ու համաձայնության հասնելու հեռանկարը»,-հայտարարել են գերատեսչության ներկայացուցիչները։