ԱՄՆ-ը Եմենում և Սիրիայում կռվում Է «Ալ-Կաիդա»-ի և ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորումների կողմից: Այս մասին Twitter-ի իր Էջում հայտնել Է Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը:
«Երկու տասնամյակ Էլ չի անցել սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողության պահից, ԱՄՆ-ը կռվում Է նույն կողմում, ինչ և «Ալ-Կաիդա»-ը և ԴԱԻՇ-ը Եմենում ու Սիրիայում: Եկել Է խաբեությանն ու քողարկումներին վերջ դնելու ժամանակը»,-գրել Է Զարիֆը:
«ԱՄՆ-ը օգնում Էր Սադամ Հուսեյնին Իրանի դեմ քիմիական զենք օգտագործելու 1980-ական թվականներին, այնուհետեւ, կեղծ մեղադրանքներ առաջադրելով քիմիական զենքի մասին, նրանք դիմեցին ռազմական ուժի՝ սկզբում 2003-ին, այժմ Էլ՝ Սիրիայում»,-հավելել Է նախարարը, նշելով, որ Իրանը դատապարտում Է զանգվածային բնաջնջման զենքի օգտագործումը՝ ում դեմ Էլ որ այն ուղղվի:
Ավելի վաղ Իրանի իշխանությունները վճռականորեն դատապարտել են ԱՄՆ-ի հարվածը սիրիական ավիաբազային: