Շվեդիայի վարչապետ Ստեֆան Լյովենը Ստկոհոլմում բեռնատարի հետ կապված միջադեպը, որը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ, որակել է որպես ահաբեկչություն, հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:
«Շվեդիան հարձակման է ենթարկվել: Ամեն ինչ մատնանշում է, որ դա ահաբեկչական գործողություն է եղել»,-ասել է վարչապետը:
Ոստիկանությունն իր հերթին հաղորդել է, որ ձերբակալել է վրաերթի մեջ կասկածվող վարորդին: Տեղեկատվության համաձայն՝ բեռնատարը պատկանում է Spendrups ընկերությանը, որի ներկայացուցիչը հայտնել է, որ անհայտ անձը գողացել է մեքենան, երբ վարորդը զբաղված է եղել բեռնափոխադրմամբ:
Իրավապահների հաղորդմամբ՝ պատահարի հետևանքով կա առնվազն երկու զոհ, ինչպես նաև՝ վիրավորներ:
https://www.instagram.com/p/BSlgxpkhVL8/?taken-by=aleksandrvaleev