Thursday, 28 03 2024
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի

Ամփոփվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը

Բրիտանական խորհուրդը, Երևանում Բրիտանական դեսպանատունը և Beeline–ն ամփոփեցին Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը` ներկայացնելով փառատոնի արդյունքները:

Փետրվարին և մարտին մայրաքաղաքում ու չորս մարզում անցկացվեց Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը, որին մասնակցեցին ավելի քան 25.000 մարդ: Այս տարի փառատոնի շրջանակում ցուցադրվեց 15 ֆիլմ` ներկայացնելով ժամանակակից Բրիտանիան իր բազմազանությամբ ու նորարարությամբ: Փառատոնային ֆիլմերը նվիրված էին մարդու իրավունքների խնդրին: Երևանում մեկ շաբաթ`յուրաքանչյուր օր չորս անգամ, ցուցադրվել են բրիտանական մրցանակակիր ֆիլմերը: Մարզերում՝ Գյումրի, Դիլիջան, Արմավիր և Մարտունի քաղաքներում, ցուցադրվել են երեք ֆիլմ և BAFTA կարճամետրաժ ֆիլմերի ընտրանին, որից հետո Եվրասիա համագործակցության հիմնադրամի հետ համատեղ կազմակերպվել են մարդու իրավունքներին նվիրված քննարկումներ, որոնց մասնակցել են շուրջ 700 մարդ:

«Անչափ ուրախ եմ, որ այս անգամ ևս բրիտանական ֆիլմերը հասանելի են եղել հազարավոր հայերի՝ ներկայացնելով բրիտանական կինեմատոգրաֆիայի լավագույն նմուշները: Ես մասնավորապես ուրախ եմ, որ այս տարվա Բրիտանական ֆիլմերի փառատոնում զանազան տեսանկյուններից ներկայացված էին մարդու իրավունքները, որոնց պաշտպանությունը բրիտանական կառավարության գերակայություններից մեկն է: Ահա թե ինչու ենք մենք հպարտ, որ Բրիտանական դեսպանատունը համաֆինանսավորել է միջոցառումը», – ասաց Ջուդիթ Ֆարնուորթը՝ Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպանը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի շրջանակում անցկացվել էին վարպետության դասընթացներ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաների և Հայ-ռուսական համալսարանի, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսանողների համար: Վիզուալ էֆեկտների մասնագետ Քերոլայն Պիրեսն աշխատել է Թումոյի սաների հետ, իսկ ֆիլմարտադրության մարքեթինգի մասնագետ Սառա Մոսսեսը դասընթացներ է անցկացրել համալսարանների ուսանողների հետ: Սառա Մոսսեսի դասընթացներից հետո ուսանողները նկարահանել են 16 կարճամետրաժ ֆիլմ, որից լավագույնի հեղինակին փառատոնի կազմակերպիչներից կազմված ժյուրին պարգևատրեց մրցանակով:

«Աջակցելով Բրիտանական ֆիլմերի փառատոնի անցկացմանը՝ Beeline-ը ոչ միայն նպաստում է լավագույն ֆիլմերի ցուցադրմանը, այլ փորձում է երիտասարդներին ծանոթացնել այլ երկրների մշակույթին և համաշխարհային ճանաչում ունեցող կինոարվեստի գործերին։ Ուրախալի է այն փաստը, որ այս տարի ևս ավելացել է այցելուների քանակը, ինչը վկայում է այն մասին, որ փառատոնը դարձել է սպասված իրադարձություն մեր մշակութային կյանքում: Անչափ կարևորում ենք այն համգամանքը, որ ֆիլմերը ցուցադրվում են նաև մարզերում՝ տարեցտարի ընդլայնելով ցուցադրման աշխարհագրությունը, իսկ Beeline–ն իր հերթին փորձում է դարձնել մարդկանց կյանքն էլ ավելի լավը»,- նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի մենեջեր Նաիրա Նազարյանը։
Փառատոնի ընթացում հայտարարվել էր «Ներառականությունն իմ համայնքում» լուսանկարների մրցույթը, որին ներկայացվել էր 21 աշխատանք: Լուսանկարները ցուցադրվել էին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում և այցելուները հնարավորություն ունեին քվեարկել իրենց նախընտրած լուսանկարի օգտին: Փակման արարողությանը հրավիրվել էր նաև հաղթող լուսանկարի հեղինակը:

«Բրիտանական ֆիլմերի ամենամյա փառատոնը հանրապետության մշակութային կյանքի կարևոր բաղադրիչներից է, որն իր շուրջն է համախմբում բրիտանական կինոյի սիրահարներին` նրանց հնարավորություն տալով դիտել հեղինակավոր մրցանակների արժանացած և վերջին տարիների արտադրության բրիտանական ֆիլմեր»,-ասաց Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը:

Բրիտանական ֆիլմերի 15-րդ փառատոնը կազմակերպել էր Բրիտանական խորհուրդը Երևանում Բրիտանական դեսպանատան և Beeline-ի աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

Բրիտանական ֆիլմերի փառատոնի ինֆորմացիոն գործընկերներն են` Հանրային հեռուստաընկերությունը, Արմնյուզ, Հ2, Հ3, Ար, Արարատ, Շողակաթ, Կենտրոն և Երկիր Մեդիա հեռուստաընկերությունները, Հանրային ռադիոն, Ռադիո Վանը, Ռադիո FM 105.5-ը, Ռադիո Հայը, Իմ Ռադիո FM 103.8-ը, Ռադիո Երևան FM 101.9-ը, AutoRadio FM 89.7-ը և web.tv-ն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում