Թուրքիայի ԱԳՆ-ն դրական է գնահատում ԱՄՆ-ի հրթիռակոծումն ընդդեմ սիրիական «Շայրաթ» ավիաբազայի, հաղորդում է Anadolu գործակալությունը:
«Թուրքիան նախկինի պես աջակցում է նման քայլերին, որոնք ուղղված են մեղավորներին պատժելուն: Այդ քայլերը նաև ապացույց են առ այն, որ հանցագործություններն առանց փոխհատուցման չեն մնա»,-ասվում է թուրքական գերատեսչության հաղորդագրության մեջ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի օգնականն իր հերթին հայտնել է, որ Անկարան ցանկություն ունի Սիրիայի օդում ստեղծել ոչ թռիչքային գոտի ստեղծել՝ հետագա հանցագործությունները կանխելու համար: