Ռուսաստանը դադարեցնեւմ է Սիրիայում պատահարների կանխարգելման և ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման հուշագրի գործողությունը, որը ստորագրվել էր ԱՄՆ-ի հետ: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նախարարությունում նաև նշել են, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կոչ են անում արտահերթ նիստ անցկացնել, որպեսզի քննարկվի ԱՄՆ-ի կողմից սիրիական կառավարական զորքերին ուղղված հրթիռակոծումը:
Գերատեսչությունը ԱՄՆ-ի կողմից Սիրիայի տարածքի հրթիռակոծումը որակել է որպես չմտածված քայլ, որը միայն խորացնում է աշխարհում առկա խնդիրները և սպառնալիք է ստեղծում միջազգային անվտանգությանը: