Իրանը խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների զինված ուժերի կողմից սիրիական «Շայրաթ» ավիաբազայի հրթիռակոծումը: Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Բահրամ Ղասեմին:
«Մենք դատապարտում ենք ցանկացած միակողմանի գործողություն Սիրիայում: Նման գործողությունները միայն բարդացնում են իրավիճակը հանրապետությունում, ամրապնդում ահաբեկիչների դիրքերը և վատացնում են իրավիճակը տարածաշրջանում»,-ասել է նա:
Հիշեցնենք, որ Սիրիան 59 թևավոր հրթիռ է արձակել սիրիական ավիաբազայի ուղղությամբ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ այդ հարվածը բխում է Միացյալ Նահանգների կենսական ազգային շահերից: