ԱՄՆ-ը համակարգել է իր գործողությունները դաշնակիցների հետ Սիրիայի բազային հարված հասցնելուց առաջ, և նրանք աջակցել են Վաշինգտոնի պլաններին՝ հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը։
Պետքարտուղարը նշել է, որ Ռուսաստանը չկարողացավ իրականացնել Սիրիայում քիմիական հարձակումների կանխումը։ Այս մասին փոխանցում է Associated Press գործակալությունը։
«Մենք չենք կարող ընդունել Մոսկվայի որևէ հավաստիացում»,-ասել է նա։ Թիլերսոնի խոսքով՝ Ռուսաստանը չի կարողացել ի կատար ածել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման մասին 2013 թվականի համաձայնագիրը։
Նրա խոսքով՝ Մոսկվան կամ եղել է հանցակից, կամ ի վիճակի չի եղել կյանքի կոչելու այդ համաձայնագիրը։