Պենտագոնն իր թվիթերյան էջում հրապարակել է թևավոր հրթիռներով Սիրիայի ռազմաօդային ուժերի բազայի խոցման տեսանյութը։
33 վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի նավից Tomahawk թևավոր հրթիռների գիշերային արձակումը և դրանց թռիչքի մեկնարկը։
ԱՄՆ ՊՆ-ն հայտարարել է, որ հրթիռային հարվածի թիրախում եղել է Հոմս նահանգի Շայրաթ աերոդրոմը, որը գտնվում է Սիրիայի կառավարական բանակի վերահսկողության տակ։
Here’s video from the #Tomahawk launches against #Syria. For more on the story, visit https://t.co/2GprTQGGjs. pic.twitter.com/kB3gbBy4ma
— U.S. Dept of Defense (@DeptofDefense) April 7, 2017