ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել բոլոր քաղաքակիրթ ազգերին միավորվել՝ վերջ դնելու Սիրիայում արյունահեղությանը։ Այս մասին նա լրագրողներին հայտնել է Ֆլորիդայում «Մար-ա-Լագո» կալվածքում՝ փոխանցում է TASS գործակալությունը։
«Այսօր ես կոչ եմ անում բոլոր քաղաքակիրթ ազգերին միանալ մեզ՝ վերջ դնելու Սիրիայում արյունահեղությանն ու կոտորածին»,-ասել է նա։
Թրամփը հաստատել է, որ Սիրիայում ավիաբազային ռազմական հարված հասցնելու հրաման է տվել։ Հենց այնտեղից, Վաշինգտոնի կարծիքով, կառավարական զորքերը քիմիական հարձակում են իրականացրել Իդլիբ նահանգում։
«ԱՄՆ-ի կենսական շահն է հանդիսանում մահաբեր քիմիական զենքի տարածման ու կիրառման կանխումն ու զսպումը»,-ասել է նա։