Միջերկրական ծովում ամերիկյան նավերը թևավոր հրթիռներով հարված են հասցրել Սիրիայի տարածքին։ Ինչպես հայտնել է Պենտագոնի ներկայացուցիչը, Tomahawk տեսակի մոտ 50 հրթիռներ արձակվել են Հոմս քաղաքի շրջանում գտնվող սիրիական կառավարական ուժերի «Շայրաթ» ավիաբազայի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Հենց այդ ավիաբազայից երեքշաբթի առավոտյան սիրիական ավիացիան հարված էր հասցրել Իդլիբ նահանգի Խան-Շեյխուն քաղաքին՝ ենթադրաբար կիրառելով քիմիական զենք։ Այդ հարձակման զոհն էին դարձել մի քանի տասնյակ խաղաղ բնակիչներ։
ԱՄՆ-ը նախապարտաստվող ռազմական գործողության մասին նախազգուշացրել էր մի շարք երկրների, որոնց թվում Ռուսաստանը չի մտնում՝ հայտնում է CNN-ը՝ հղում անելով Սպիտակ տան վարչակազմի անանուն աղբյուրին։