Սիրիայում երկրորդ քիմիական հարձակումն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով կա 3 զոհ, ավելի քան 25 վիրավոր: Հարձակումը տեղի է ունեցել Ալ-Լատամինահ քաղաքում: Այս մասին Twitter-ում գրառում է կատարել գերմանացի լրագորղ Ջուլիան Ռոպկեն:
«15 րոպե առաջ Պուտինի ավիացիան կրկին քիմիական զենքով հարձակվել է Ալ-Լատամինահ քաղաքի վրա»,-գրել է նա:
Լրագրողը նաև հոլովակ է հրապարկել, որում երևում են քաղաքը պատած դեղին ամպերը: Նա պնդում է, որ քլորով ռումբեր են կիրառվել:
Ավելի վաղ Թուրքիայի արդարադատության նախարարը հայտարարել էր, որ Սիրիայի Իդլիբ նահանգի բնակիչների աճյունների դիահերձումն ապացուցել է Սիրիայում ապրիլի 3-ին քիմիական զենքի կիրառման փաստը: