Friday, 19 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Հայազգի չեմպիոնին «քցում են». Նա միջնամատ է ցույց տվել վճռական մարտից առաջ

Խառը մենամարտերի ճանաչված հայազգի մարտիկ Գեղարդ Մուսասին (Գեղարդ Մովսիսյանը) հանդես է եկել աղմկահարույց հայտարարությամբ՝ նշելով, որ մարտերը կազմակերպող ընկերությունը, այսպես ասած, քցում է իրեն: Մուսասին նշել է, որ իր հետ մենամարտերում պարտված մարտիկները մի քանի անգամ ավելի շատ հոնորար են ստանում, ինչն ուղղակի աբսուրդ է:

«Վիկտոր Բելֆորտը ինձնից մի քանի անգամ ավելի շատ գումար է վաստակում: Ես հաղթեցի Դեն Հենդերսոնին, սակայն պարտվելով հանդերձ՝ ավելի շատ գումար ստացավ: Մաքուր հաղթանակ տարա Մարկ Հենդի հետ մենամարտում, իսկ նրա հոնորարը կազմեց 800 հազար եվրո: Ի՞նչ է սա նշանակում: Ես պատրաստ եմ հաղթել Մայքլ Բիսփինգին: Նա մինչև չեմպիոն դառնալը ինձնից մի քանի անգամ ավելի շատ էր վաստակում: Ինչո՞ւ են ինձ հետ այդպես վարվում: Արժանի չե՞մ նորմալ վարձատրության: Ինչպե՞ս ստացվեց, որ Հենդը 10-ից 10 ցուցանիշով ստանում է 800 հազար: Ես առանց դժվարության մի քանի րոպեում հաղթեցի նրան: Ուշադրություն դարձրեք իմ ռեկորդին»,- հայտարարել է Մուսասին:

Ապրիլի 8-ին հայազգի մարտիկը մենամարտելու է աշխարհի նախկին չեմպիոն Քրիս Վայդմանի հետ: Սա կլինի Մուսասիի վերջին մենամարտը UFC կազմակերպության հետ կնքված պայմանագրի շրջանակներում: Գեղարդ Մովսիսյանը հաղթանակի դեպքում պատրաստվում է պահանջել մի քանի անգամ բարձրացնել հոնորարը:

«Վայդմանը հայտարարել է, որ պոկելու է գլուխս: Ես գնում եմ տիտղոս նվաճելու: Ինձ համար վճռական մենամարտ է լինելու: Երեք ամիս պատրաստվել եմ և վստահ եմ ուժերիս: Գիտեմ, թե նա ինչպես է մենամարտելու: Որպես մարտիկ՝ ես ավելի ուժեղ եմ: Վայդմանը նորմալ տղա է: Բայց մեծ-մեծ խոսելով փորձում է ինտրիգ ստեղծել: Դա նրան չի հաջողվի: Պետք է հաղթեմ և ապացուցեմ, որ ինձ հետ արդար չեն վարվում»,- ասել է Մուսասին Լյուկ Թոմասի հեղինակային շոու-ծրագրում:

Ի դեպ, այս մարտից առաջ Մուսասին իր միկրոբլոգում հրապարակել է միջնամատերը պարզած մի լուսանկար, որը ոչ միանշանակ արձագանք է ստացել: Ինչևէ, խոսելով առաջիկա ծրագրերի մասին՝ Մուսասին հայտարարել է. «Եթե ուշադրություն դարձնեք իմ վիճակագրությանը, ապա կհամոզվեք, որ տիտղոսային մենամարտի արժանի էի վաղուց և ոչ մեկ անգամ: Ներկայում գլխավոր խնդիրը Վայդմանին հաղթելն է: Հանուն արդարության նշեմ, սակայն, որ կան մարտիկներ, ովքեր ևս արժանի են չեմպիոնական մարտի: Ես հարգում եմ նրանց: Միևնույն ժամանակ նշեմ նաև, որ որոշ մարտիկներ չեմպիոնական գոտու համար մենամարտին մասնակցելու իրավունք են ստացել պարտվելուց անմիջապես հետ: Պարզապես ոմանք ամպագոռգոռ հայտարարություններ անելով փորձում են հեղինակություն ձեռք բերել և դառնալ երկրպագուների սիրելին: Դա է պատճառը, որ առանց երկար ճանապարհ անցնելու նրանք հայտնվում են ուշադրության կենտրոնում և չեմպիոնական մարտեր անցկացնում: Մի՞թե ես արժանի չեմ նման մենամարտի: 100 տոկոս արժանի եմ: Բայց ես երբեք ինձ թույլ չեմ տա կապիկություն անել: Դա իմը չէ: Ես ասում եմ այն, ինչ մտածում եմ: Առաջնայինը ապրիլի 8-ի մենամարտում հաղթելն է, որից հետո հստակ կխոսեմ առաջիկա ծրագրերիս մասին: Այս մարզաձևում գլխավորը ուժը չէ: Վայդմանը խոշոր և ֆիզիկապես ամուր տղա է և կարողանում է վերահսկել մենամարտի ընթացքը: Նա ուժեղ հարվածների է տիրապետում, սակայն ես թույլ չեմ տա, որ նա օգտագործի իր ուժեղ կողմը: Մենամարտի ժամանակ կարևոր դեր է խաղում նաև մտավոր ունակություը»:

Նշենք, որ Հոլանդիան ներկայացնող Մուսասին Strikeforce-ի վարկածով նվաճել է չեմպիոնական տիտղոսը, որից հետո պայմանագիր է կնքել UFC-ի հետ: Նա դասվում է այս կազմակերպության թոփ-մարտիկների շարքում, սակայն չեմպիոնական գոտի դեռևս չի նվաճել: 31-ամյա մարզիկը խառը մենամարտերում մրցահարթակ է դուրս եկել 49 անգամ և տարել 41 հաղթանակ, որոնցից 22-ը՝ նոկաուտով: Որպես քիք-բռնցքամարտիկ՝ Մուսասին անցկացրել է 8 մենամարտ և տարել նույնքան հաղթանակ, որոնցից 3-ը՝ նոկաուտով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում