Վերջին օրերին Ուկրաինայից արտաքսել են Վրաստանի երկու քաղաքացիների՝ «օրենքով գողերի», որոնք հանցավոր աշխարհում հայտնի են Գիա և Թենգո Գալսկի անուններով: Այս մասին հաղորդում է korrespondent-ը` վկայակոչելով ոստիկանության հաղորդագրությունը:
Առաջինն արտաքսվել է Վրաստանի 39-ամյա քաղաքացի Գիան, որը 12 տարի անցկացրել է բանտում: Արտաքսվել է նաև 34-ամյա Թենգիզ Չարան, որը քրեական աշխարհում հայտնի է Թենգո Գալսկի անունով: Նա Վրաստանում դատապարտվել է 11 տարվա ազատազրկման: Հաղորդագրության համաձայն՝ նա փորձել է Կիևում շարունակել իր հանցավոր «կարիերան»: