Friday, 29 03 2024
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար
«Միրզոյանի հետ վերջին անգամ շփվել եմ Սկոպյեում․ մենք էինք նախաձեռնել այն». Լավրով
Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների ղեկավարներն առաջիկայում կրկին կհանդիպեն
«Հայկական ղեկավարությունը սկսում է արտահայտել այնպիսի գաղափարներ, որոնցով Փաշինյանը ձևավորել էր իր «Ելք» շարժումը». Լավրով
«Փաշինյանը միշտ մեզնից խնդրել է չմոռանալ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը». Լավրով

Արցախի ճանաչումը հակադրվում է Տեր-Պետրոսյանի և Սերժ Սարգսյանի կարգավորման ծրագրին

«Առաջին լրատվական»- ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ  ղեկավար Մանվել Սարգսյանը:

-Պարոն Սարգսյան, ընտրություններն արդեն անցյալում են, դրանք հատկանշական և ուշագրավ էին առավելապես նաև նրանով, որ առաջին անգամ, որպես նախընտրական գլխավոր ասելիք, հրապարակ նետվեց ղարաբաղյան հակամարտության կարգավորման թեմատիկան: Քաղաքական ուժերից մեկը՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը, հանդես էր գալիս «Խաղաղություն, հաշտություն, բարիդրացիություն» կարգախոսով: Ընտրությունների արդյունքներն արդեն պարզ են: Ինչպե՞ս կգնահատեք այն փաստը, որ այս հարցը բերվեց ներքաղաքական հարթություն և ինչպե՞ս կգնահատեք արդյունքները՝ այդ քաղաքական ուժին տրված քվեն արդյո՞ք ինչ-որ բան ասում է:

-Տարիներ շարունակ իշխանական ուժերը և ընդդիմությունը ընտրությունների ժամանակ և թե ներքին թոհուբոհի մեջ խոսում էին այդ մասին: Մի մոտեցում է ստեղծվել, որ արժեր հեռու մնալ դրանից: Անգամ իրար մեղադրում էին, որ պետք չէ շահարկել, անընդհատ դա կար: Այս անգամ մի քիչ ուրիշ մոտեցում եղավ, երբ որ բացահայտ խնդիրը հայտարարվեց որպես կարևորագույն խնդիր և առաջարկվեց դրա հիման վրա կառուցել նախընտրական ծրագիր: Սա իհարկե այլ մոտեցում էր, բայց կարծում եմ, որ շատ էական էր հանրությանը հրավիրել նման զրույցի: Խնդրի լուծման հարցը կոնկրետացել է՝ ինչպե՞ս լուծել խնդիրը… Ի վերջո երբ որ ՀԱԿ ներկայացուցիչները խոսում էին, մարդիկ շատ կոնկրետ հարց էին տալիս, այո, խնդիրը պետք է լուծվի, ոչ ոք չէր ասում, որ չպետք է լուծվի, բայց ինչպե՞ս լուծել այս խնդիրը, այս հարցի պատասխանը չեղավ:

-Տեր-Պետրոսյանը հստակ պատասխանում է, որ եթե այս կերպ չլուծվի, պատերազմ կլինի:

-«Այս կերպ» ասվածը պարզ չէ, բայց ամենաէականն այդ հարցն է:

-Նա նշում է՝ տարածքներ՝ խաղաղության դիմաց:

-Այո՛, բայց ինչպե՞ս հասնել դրան: Անմիջապես ադրբեջանական կողմը պարզ ու հստակ ասաց՝ նախագահի, փոխնախագահի մակարդակով՝ ամեն ինչ հանձնե՛ք մեզ, դո՛ւրս եկեք այստեղից ու վերջ: Դրա համար ես կարծում եմ, որ ամենաէականն այն էր, որ առաջին անգամ քաղաքական գործիչ Լևոն Տեր-Պետրոսյանն ասաց, որ Ադրբեջանը երբևէ համաձայնություն չի տա Ղարաբաղի ճանաչմանը, եթե ամբողջ աշխարհն էլ ճանաչի, իրենք չեն ճանաչի: Պարզ է, դա տարիներ շարունակ ասվում էր, բոլորն էին ասում, բայց այս կոնցեպտի մեջ դա հետաքրքիր հնչեց, որովհետև խոսվում էր Մադրիդյան սկզբունքների մասին, որտեղ կենտրոնական թեզը հենց Ղարաբաղի կարգավիճակի ճանաչումն է:

-Եվ միջազգային հանրությունը, որին անընդհատ հղում էր անում Տեր-Պետրոսյանը, պետք է Ադրբեջանից պահանջեր ճանաչել Արցախի ինքորոշման իրավունքը:

-Պահանջում է: Լավրովը իր անցյալ տարվա հայտարարության մեջ, երբ պատասխանում էր ադրբեջանցու հարցին, հստակ ասաց, որ մինչև կարգավիճակի հարցը վերջնական չլուծվի, ընդհանրապես տարածքային խնդիրներում շարժ չի կարող լինել:

Հիմա ստացվում է, որ Հայաստանի քաղաքական ասպարեզում արդեն իսկ գիտակցվում է, որ Մադրիդյան սկզբունքները լուծման չեն բերում: Սա էական է: Այդ դեպքում ինչպե՞ս լուծել խնդիրը. ես գնահատականները լսել եմ, բայց առաջարկներ չեղան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում