Սիրիայի Ռաքքա քաղաքը, որը գրավել են ԴԱԻՇ-ի զինյալները, պետք է գտնվի տեղի բնակիչների վերահսկողության տակ` հաշվի առնելով Սիրիայի տարածքային ամբողջականությունը, հայտնել է պետդեպարտամենտի ներկայացուցիչը: Այդ մասին հայտնում է RIA Novosti-ն:
«Ռաքքայի վերաբերյալ սկզբունքը կայանում է նրանում, որ շրջանի համար պատասխանատու են տեղի բնակիչները: Դա պետք է լինի գործընթաց, որի դեպքում կերաշխավորվի, որ ԴԱԻՇ-ը չի վերադառնա»,- լրագրողներին հայտնել է գերատեսչության ներկայացուցիչը:
Նա հիշեցրել է, որ այդ սկզբունքը արդեն կիրառվում է Սիրիայի ԴԱԻՇ-ից ազատագրված այլ շրջաններում` ԱՄՆ աջակցությամբ: