RIA Novosti-ի փոխանցմամբ`Սիրիայի կառավարական զորքերը տարվա սկզբից ԴԱԻՇ-ի զինյալներից ազատագրել են արդեն 225 բնակավայր, երեքշաբթի հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«2017 թվականի հունվարի 1-ից սիրիական կառավարական զորքերի կողմից ԴԱԻՇ-ից ազատագրված բնակավայրերի քանակը հասել է մինչև 225-ի»,- ասված է Ռուսաստանի ԱԳՆ կայքում հրապարակված ամփոփագրում:
Մեկ օրվա ընթացքում կառավարական զորքերի վերահսկողության տակ է անցել 51 քառ․ կմ տարածք: Ընդհանուր առմամբ ազատագրվել է 3738.02 քառ․ կմ: