Thursday, 25 04 2024
14:50
Չինաստանն սպասարկում է Հյուսիսային Կորեայից Ռուսաստան զենքի առաքմամբ զբաղվող ռուսական նավը
Կանադայի ընդդիմադիր պահպանողական կուսակցության ղեկավար Պիեռ Պոլյևրի ուղերձը Հայոց Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ
Նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագիրը որևէ մեկի կողմից դեռ չի չեղարկվել. Զախարովա
Կրիպտոարժույթի հարցը պիտի լուծենք. բան չանելուց ավելի մեծ ռիսկ գոյություն չունի
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
1000 խոշոր հարկատուները վճարել են ավելի քան 387 միլիարդ 109 միլիոն դրամ
Նախիջևանում նոր վարչապետ է նշանակվել
ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանի ինքնազգացողությունը վատացել է
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը

Դատախազությունն ընտրությունների հետ կապված 745 ահազանգ է ստուգել

ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբը ձևավորման օրվանից ուսումնասիրել է 02.04.2017թ. Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում արձանագրված ընտրական իրավախախտումների վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցների՝ հասանելի բոլոր հրապարակումները, քաղաքացիների հաղորդումները և ՀՀ գլխավոր դատախազության թեժ գծով ստացված ահազանգերը:

Ինչպես ընտրությունների նախապատրաստման, այնպես էլ` քվեարկության օրվա ընթացքում հրապարակված ընտրական իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ  վերաբերել են նախընտրական քարոզչության սահմանված կարգի խախտումներին, քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի  խնդիրներին՝  քվեարկության սենյակների կահավորմանը,  տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեսանկարահանող սարքերի խափանմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել:

Աշխատանքային խումբը, ընտրախախտումներին առնչվող յուրաքանչյուր որոշակի հաղորդում պատշաճ ստուգելու, այդպիսի դեպքերը խափանելու, հանցանք կատարած անձի պատասխանատվության անխուսափելիությունն ապահովելու գերխնդիր ունենալով, ուսումնասիրված հաղորդումներց առանձնացրել է զուտ իրենց բովանդակային նկարագրությամբ, առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակող 467 հաղորդումներ  և դրանք օպերատիվ կերպով ուղարկվել են ՀՀ ոստիկանության, ՀՀ քննչական կոմիտեի տարածքային բաժիններ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն  և ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ օրենքով սահմանված կարգով պատշաճ ստուգելու հանձնարարությամբ:

Բացի հիշատակված հաղորդումներից, ստուգման առարկա է դարձել նաև  ՀՀ ոստիկանությունում ստացված նույն բնույթի 278 ահազանգերը:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝  նշված հաղորդումների իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով:

Ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում 9 դեպքերով արդեն  հարուցվել են քրեական գործեր, որոնցից 7-ը ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով, իսկ երկուսը` ՀՀ քրեական  օրենսգրքի  149-րդ  հոդվածի  2-րդ  մասի  3-րդ  և  5-րդ  կետերի  հատկանիշներով:

Մեկ գործով կասկածյալը ձերբակալվել է, իսկ մեկ այլ գործով  խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:

Ձեռնարկված օրենքով նախատեսված միջոցների արդյունքում նշված ընդհանուր 745 հաղորդումներից 04.04.2017թ. դրությամբ 200-ով դրանցում նշված հանգամանքներն արդեն իսկ հերքվել կամ չեն հաստատվել: Այդպիսիք վերաբերել են առերևույթ քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ քվեարկելու փորձերի կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ այդ թվում ընտրակաշառք տալու վերաբերյալ առանձին հրապարակումներին, որոնց ստուգմամբ պարզվել է, որ արձանագրված դեպքերը, ակնհայտորեն, իրականում ինքնուրույն քվեարկելու հնարավորություն չունեցող անձին օգնելու՝ ընտրական օրենսգրքով նախատեսված ընթացակարգի խախտման, տեխնիկական սարքավորման խափանման կամ տեխնիկական սարքավորումներից օգտվելու կարգի չիմացության արդյունք են, իսկ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու՝ այդ թվում ընտրակաշառք տալու վերաբերյալ արդեն իսկ ստուգված հաղորդումներով ձեռնարկված դատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով դրանք հերքվել են կամ ձեռք չեն բերվել քրեական գործ հարուցելու՝ օրենքով նախատեսված հիմքեր:

Մնացած դեպքերով քննչական, դատավարական գործողությունները, օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Ընտրախախտումների դեպքերով քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով հորդորում ենք դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացրած սուբյեկտներին կամ այդպիսի տվյալների տիրապետող անձանց ակտիվորեն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, վերջիններիս պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ կոնկրետ վարույթի շրջանակներում տրամադրել իրենց հայտնի տեղեկությունները, առկա նյութերը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում