Saturday, 20 04 2024
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Սպասվում են տեղումներ
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»
Թաթուլ Ասիլյանի տան վրա արձակված կրակոցի գործը օդից է կախված․ միակ կասկածյալի խափանման միջոցը փոխվել է. «Ժողովուրդ»
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան

Ժողովուրդը մերժեց պատերազմն ու քաղաքական պոռնիկներին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, Դուք ավելի վաղ նշել էիք, որ ընտրություններով երկրում արմատական փոփոխությունների հույսեր կապել պետք չէ։ Այդուհանդերձ, ինչպե՞ս կամփոփեք տեղի ունեցածը, նման արդյունքը սպասելի՞ էր։

Նախկինում ես ոչ թե հույս չէի կապում, այլ համոզված էի, որ այս ընտրակարգն ի սկզբանե ընտրությունների կեղծման  մի սարսափելի ձև է։ Բացատրեմ՝ ինչու։ Հայաստանի քաղաքացին մինչև ընտրության օրը չգիտեր, թե ինչպես է  քվեարկելու։ Օրինակ՝ իմ ծանոթներից մեկն ասում էր՝ ես մեծամասնականով ձայնս տալու եմ մեր մարզպետին, որովհետև նա լավ մարդ է, իսկ համամասնականով՝ այսինչ կուսակցությանը։ Ես ասում էի՝ դա հնարավոր չէ, ասում էր՝ հնարավոր է, իսկ ընտրության օրը զանգել ասում է՝ որտեղի՞ց գիտեիր։ Այսինքն՝ նույնիսկ ընտրության օրը քաղաքացիների մեծ մասը չգիտեր ինչպես ընտրել։ Ընտրության կեղծումն ի սկզբանե այն էր, որ մտածել են մի ձև, որ կոչվում է ռեյտինգային։ Դա փաթաթել են ժողովրդի վզին, այսինքն՝ իշխանությունն այս անգամ մեկ այլ դավադրություն է մտածել իր  հաղթանակն ապահովելու համար։ Սա համամասնական ընտրակարգ չէ, մեծամասնականի սարսափելի մի ձև է։ Նույն կուսակցությունը մի տեղամասում մի քանի թեկնածու է դնում ու իր ձայներն  ապահովում։ Հարցի հաջորդ մասը՝ խորհրդարա՞ն ենք կազմավորում, քաղաքական մարմի՞ն ենք կազմավորում, բայց արդյո՞ք այնտեղ քաղաքական մարդիկ են ներկայացված լինելու։ Նայեք, թե ովքեր ում դիմաց են դուրս եկել։ Օրինակ՝ Հրանտ Բագրատյանի նման մարդը արժանի չէ գալ խորհրդարան, բայց Չոռնի Գագոյի եղբայրը, որը, կարծեմ, իր մրցակիցն է, գալու է  խորհրդարան, նա ընդհանրապես երկու բառ իրար կապել չգիտի ու շատ հեռու է  քաղաքականությունից։ Կարող է Սարոյան Սեյրանը լավ մարդ է, բայց նրանցից ոչ մեկը պատգամավոր լինելու որակ չունի։ Ինչի՞ է վերածվել Հայաստանի թիվ մեկ քաղաքական մարմինը՝ մի հավաքակույտ է պարզապես, վարկանիշ ունեցող լավ տղաների հավաքույթ։ Սա բերելու է շատ ծանր հետևանքների։ Առանց այն էլ իրողությունը վատ է՝ աղքատություն, արտագաղթ, միգուցե հենց սա է իշխանությունների նպատակը՝ հայաթափեն Հայաստանը, դարձնեն 600-700 հազարանոց օտարերկրյա պոլիգոն։ Շատերը մեղադրում են, որ ժողովուրդը ծախվում է և այլն, բայց ես այդպես չէի ասի։ Որ ժողովրդի ղեկավարը ժողովրդավար է՝ այդ ժողովուրդը առաջ է գնացել, զարգացել է, որը որ բռնակալ է եղել՝ վերացել են քարտեզի երեսից։ Իսկ ՀՀ իշխանություններն այսօր երկիրը զարգացնել չեն կարող։

Դուք նաև նշում էիք, որ «Կոնգրես-ՀԺԿ» դաշինքը Սերժ Սարգսյանին պետք է խորհրդարանում, որպեսզի անհրաժեշտ փոխզիջումների դեպքում Սարգսյանն աջակցություն ունենա։ Հիմա  այդ դաշինքի  տապալվելը ինչո՞վ է պայմանավորված՝ ըստ Ձեզ, հասարակությունը կտրականապես մերժե՞ց խաղաղության այդ բանաձևը։

Հարցը տեղին է։ Իշխանություններն ուզում էին, որ այդ ուժը գա խորհրդարան, որ բոլոր անեծքներն իր վրա վերցնի, և հողերի հանձնումը լինի Լևոն Տեր-Պետրոսյանի միջոցով։ Բայց ուրախալի է, որ ժողովուրդը ժխտեց խաղաղության այդ ձևը, փաստացի մերժեց պատերազմը։ Եթե որոշները ժողովրդին ծախվող ու վաճառվող են համարում, պետք է նաև լավը ասել. ժողովուրդը ներքին ինքնապաշտպանական բնազդ ունի,  ժողովուրդը հասկացավ, որ Լևոնի ասածը խայծ է, և եթե այդ խայծը  կուլ տա՝ իր հետ կկրկնվի 100 տարի առաջվա ցեղասպանությունը։ Դա փաստացի պատերազմի էր բերելու։ Հիմա եթե դու չզինվես, զենքդ ցած դնես՝ քեզ կմորթեն։ Իհարկե, որպեսզի մեր երկրում խաղաղություն հաստատվի, պետք է ծնկի բերենք Ադրբեջանին, զինվենք, ուժեղ լինենք, բանակը հզորացնենք։ Ուզում եմ դրական բաներ ասել՝ սրա հետ մեկտեղ ժողովուրդը  մերժեց մյուս կցորդ կառույցներին՝ մերժեց քաղաքական պոռնիկ հանդիսացող արթուրբաղդասարյանական, բիշարյանական կույտին։ Սա դրական  է։

– ՕՐՕ դաշինքի ստացած քվեների քանակն ինչի՞ մասն է խոսում։ Ժողովուրդը չհավատաց  նախկին նախարար Սեյրան Օհանյանի ընդդիմադիր լինելուն։

– Ես առանձնազրույց եմ ունեցել Սեյրան Օհանյանի հետ, և նա համոզված է, որ այս համակարգով երկիրն առաջ չի գնա՝ թե՛ տնտեսության զարգացման, թե՛ պաշտպանության առումով։ Նա դա կարողացավ համոզել ինձ առանձնազրույցի ժամանակ, բայց չկարողացավ անկեղծանալ հանրության մոտ։ Իսկ անկեղծանալը հանրության առջև պետք է լիներ այն, որ  անուններով ու փաստերով ասեր, թե ով ինչ է արել։ Բայց նա, լինելով ազնիվ ու պարկեշտ մարդ, չարեց դա։ Նա, իհարկե, ապրիլյան իրադարձությունների ժամանակ ուներ պատասխանատվություն, բայց միայն նա չէր պատասխանատու, գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, իրենից ոչ պակաս՝ գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը։ Այդ անձինք  կոռումպացված են շատ ավելի, քան Սեյրան Օհանյանը,  Օհանյանը ազնիվ եղավ՝ ետ դարձավ ճանապարհից, բայց մինչև վերջ անկեղծ չգտնվեց, ու բոլորի պատասխանատվությունը ժողովուրդը գցեց Սեյրան Օհանյանի վրա։

– Խորհրդարան է մուտք գործել «Ելք» դաշինքը՝ 9 մանդատով, շատերը նշում են, որ սա դրական փոփոխություն կլինի, նոր շունչ կհաղորդվի խորհրդարանին։ Ի՞նչ կարծիք ունեք։

Այն, որ նոր ուժ է մտել խորհրդարան՝ ողջունելի է, բայց այդ ուժը փոքրաթիվ է, կարող է միայն բարձրաձայնել, բայց հարցի լուծում լինել չի կարող։ Անցած խորհրդարանում երկու հոգի խոսում էին՝ Նիկոլ Փաշինյան և Զարուհի Փոստանջյան, բայց միայն խոսում էին, հարցի լուծում տալու լծակներ ու հնարավորություն չկային։ Նույնն էլ հիմա է լինելու։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում