2030 թվականին աշխատատեղերի մոտ 40 տոկոսը կգրավեն ռոբոտներն ու արհեստական ինտելեկտը։ Ընդամենը 15 տարի անց յուրաքանյուր 5 աշխատատեղից մոտ 2-ը կպատկանեն ռոբոտներին՝ ասվում է գիտնականների նոր զեկույցում։ Այս մասին հայտնում է gogetnews.info-ն։
Price Waterhouse Cooper ընկերության կողմից անցկացված վերլուծության համաձայն՝ մինչ 2030 թվականն ամերիկյան աշխատատեղերի մինչև 20 տոկոսը կլրացվեն ավտոմատացված մեթոդներով։ Մեծ Բրիտանիային վերաբերող վիճակագրությունը կազմում է 30 տոկոս, Գերմանիայինը՝ 35 տոկոս, Ճապոնիայինը՝ 21 տոկոս։
Այդուհանդերձ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը չի կիսում կարծիքն այն մասին, որ աշխատատեղերը նման արագ կերպով կզբաղեցվեն ռոբոտներով։ Նախարար Ստիվեն Մնուչինն ասել է, որ ինքը չի անհանգստանում ամերիկացի աշխատողների՝ ռոբոտներով զանգվածային փոխարինման հարցով։ Նա նշել է, որ նման բան կարող է տեղի ունենալ միայն 100 տարի անց։