Ընդհանրապես Հայաստանում ընտրություն կոչվածը վարկաբեկվել է և տարեցտարի վարկաբեկվում են տարբեր ինստիտուտներ: Վերջին մեկ-երկու ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություննի գործունեությունը վարկաբեկելու փորձ եղավ: Այս տարի, երբ որ տեսանք, որ 28 000-ից ավելի դիտորդներ են գրանցված, արդեն կասկածը բավականին հիմնավոր եղավ և դա ապացուցվեց ընտրությունների ժամանակ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը:
Նա հավաստիացրեց, որ մի շարք դիտորդական խմբեր աշխատել են ՀՀԿ-ի օգտին՝ «Լիարժեք կյանք», «Ժողովրդավարություն և ընտրական գործընթացներ», «Եվրասիական ինտեգրացիա», «Իրավական մշակույթի զարգացման ինստիտուտ», «Մարզային նախաձեռնությունների կենտրոն»: ԲՀԿ-ի օգտին են աշխատել Տնտեսական և սոցիալական իրավունքի կենտրոն» կազմակերպությունը և «Միացյալ առաջնորդների պալատը»:
Իրավապաշտպանի խոսքով՝ ընտրողներին ուղղորդումը հիմնականում եղել է այս դիտորդների կողմից, որոնց ավելի շատ արտոնություն է տրվել, քան վստահված անձանց:
Ա. Իշխանյանի խոսքով՝ ՀՀԿ-ն տարավ ժողովրդավարական բոլոր ինստիտուտների այլասերման հաղթանակ:
Մանրամասները՝ տեսանյութում: