Friday, 29 03 2024
Պաղեստինի նոր կառավարության ԱԳ նախարարը ծագումով հայ է և կին
Պապոյանը Կորեայի պաշտոնյային ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
Հայտնի են ձվի շուկայում միջանկյալ ստուգումների արդյունքները
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք ապրում ենք նախապատերազմական փուլում». Լեհաստանի վարչապետ
ՌԴ-ն պատրաստ է նպաստել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը․ Սերգեյ Լավրով
Ուղիղ. ԱԺԲ խորհրդի անդամների ասուլիսը
Իսրայելը շարունակում է նախապատրաստվել Ռաֆահ քաղաքում գործողությանը. Նեթանյահու
13:15
Ուկրաինան հայտնել է էներգետիկ օբյեկտներին ուղղված ռուսական զանգվածային հարվածների մասին
Իսկ եթե Ալիեւը լիբերալ աշխարհի դաշնակից դառնա՞
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով քրեական վարույթի շրջանակներում խուզարկություններ են անցկացվում շուրջ 4 տասնյակ վայրերում
Առցանց անմաքս առևտրի շեմը նվազում է
Հորը բռնության ենթարկելու, հարևանի կնոջը սպանելու համար մեղադրվողը տեղափոխվել է հոգեկան առողջության կենտրոն
«National Geographic»-ը «գինու» շրջագայություն է իրականացրել Հայաստանում
Կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է
«Երևանի ավտոբուս» ՓԲԸ տնօրենն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
ՍԱՏՄ-ն ներկայացրել է ձվի արտադրության և իրացման շուկայի վերահսկողության միջանկյալ արդյունքները
ՌԴ իշխանությունները հայտնել են Բելգորոդի երկնքում 15 թիրախ ոչնչացնելու մասին
-
12:40
Գործ ունենք դավաճանական շղթայի հետ, որը կառավարում է Ռուսաստանը
12:30
ԱՄՆ կառավարությունը 60 մլն դոլար է հատկացրել փլուզված Բալթիմորի կամրջի վերակառուցման համար
-
12:20
Հայաստանը ազատագրական պայքար է մղում, ոչ թե՝ վեկտոր փոխում
12:15
Բելառուսներին այսօրվանից արգելված է անօդաչու թռչող սարքեր ունենալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Մեքենան գլորվել է ձորը, վարորդը մահացել է
Լավրովի անփառունակ տապալումը
Փորձել են առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ ներկրել
11:45
Որքա՞ն տարածք են ռուսները գրավել այս տարի Ուկրաինայում
Հալեպի վրա Իսրայելի հարձակման հետևանքով զոհվել է 36 մարդ. Al Hadath
11:15
Ռուսական խոշոր հարձակումը կլինի մայիսի վերջին
Բեգլարյանը սպառնացել է նորակառույցի սեփականատերերին իր առանձնատուն բացվող տեսարանի համար

Ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը. «Քաղաքացի դիտորդ»

Ապրիլի 2-ին «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության 3112 անկախ եւ անկողմնակալ դիտորդները վաղ առավոտից դիտորդական առաքելություն են իրականացրել 1521 ընտրատեղամասերում: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնության դիտորդներն ընտրության օրն արձանագրել են քվեարկության նախապատրաստման, քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման եւ ընդհանուր բնույթի 2131 խախտում, որոնցից 1243-ի վերաբերյալ նախնական ճշտումներ են արվել, որոնք ստացվել են 544 ընտրատեղամասից: Նախնական ճշտումներ արված խախտումների թիվը կազմում է ընդհանուր արձանագրված խախտումների 58.3%-ը, մնացած 41.7%-ը ստուգման փուլում է: Նախնական ճշտումներ արված 1243 խախտումներից՝

287-ը ընդհանուր բնույթի են, որից 120-ը (42%)՝ սարքի տեխնիկական խափանման վերաբերյալ են, իսկ 72-ը (25%)՝ մարդկանց եւ մեքենաների կուտակումների:

186-ը քվեարկության նախապատրաստման եւ ընտրատեղամասերի բացման փուլում են արձանագրվել, որից 97-ը (52%) քվեասենյակի կահավորանքի վերաբերյալ է, 33-ը (18%)՝ տեղամասային հանձնաժողովի աշխատակարգի:

640-ը քվեարկության ընթացքում են արձանագրվել, որից 125-ը (20%) քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ է, 92-ը (14%)՝ ընտրողների ուղղորդման:

130-ը ընտրատեղամասերի փակման եւ արդյունքների ամփոփման փուլում են արձանագրվել:

Նախաձեռնության դիտորդները ընտրատեղամասային դիտորդների կողմից արվել է 584 գրանցում, իսկ իրավաբանները Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ են ուղարկել 31 բողոք, որոնք ներառում են հարյուրավոր ընտրախախտման դեպքեր: Բողոքների կազմման եւ ներկայացման գործընթացը շարունակվում է:

Ի մի բերելով այս պահին ունեցած տվյալները, «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունն արձանագրում է հետեւյալ խնդիրները.

1) վերահսկվող, կառավարվող քվեարկություն, բաց քվեարկություն, կառավարվող քվեաթերթիկներ եւ կամքի ազատ արտահայտման վրա գործադրված այլ ճնշումներ, այդ թվում՝ ընտրակաշառք

2) քվեարկության բարդեցված ընթացակարգ

3) հանձնաժողովների աշխատանքի ցածր որակ

4) տեխնիկական գործիքների նշանակալի խափանում

5) տեղամասերում ոստիկանների զգալի անգործություն

6) կեղծ դիտորդական առաքելությունների դերակատարում

Վերոհիշյալ խնդիրների արդյունքում, չնայած այն ակնկալիքին, որ նոր ընտրակարգը վերականգնելու է հանրային վստահությունը ընտրությունների նկատմամբ, արձանագրում ենք, որ դա տեղի չի ունեցել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը լուրջ մտահոգություն եւ կասկածներ ունի, որ ընտրությունները չեն արտացոլում քաղաքացիների ազատ կամարտահայտությունը:

Միաժամանակ արձանագրում ենք, որ ընտրությունները դեռ չեն ավարտվել, դիտորդական առաքելությունը շարունակում է փաստերի ճշգրտումը, վերլուծությունն ու բողոքարկման գործընթացը:

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը կոչ է անում բոլոր շահագրգիռ կողմերին, այդ թվում՝ քաղաքական ուժերին եւ բարեխիղճ դիտորդական առաքելություն իրականացրած կազմակերպություններին միանալ խախտումների փաստագրման եւ վերլուծության գործընթացին՝ հետեւողականություն դրսեւորելով հետագա գործողությունների հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում