Thursday, 28 03 2024
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24

Վաճառվեցին… մեկ օր կուտեն, կկշտանան և հաջորդ օրը նորից կսկսեն բողոքել իշխանությունից

«Առաջին լրատվական»ի զրուցակիցն է «Ազատամարտիկների դաշինքի» խորհրդի անդամ, պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը, ով խորհրդարանական ընտրություններին «ՕհանյանՐաֆֆիՕսկանյան» դաշինքով առաջադրվել էր պատգամավորության թեկնածու:

Պարոն Մելքոնյան, «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը չհաղթահարեց 7 տոկոսի արգելքը: Անակնկա՞լ էր:

Այս ընտրությունը ես կարող եմ համեմատել մարդ-բազարի հետ, մարդիկ գնում են շուկա ապրանք առնելու՝ ով շատ տվեց, իրեն են ծախում այդ ապրանքը: Մեր ժողովուրդն իր ձայնը ծախեց իշխանություններին և վաղն էլ նորից սկսելու է փնովել իշխանություններին, ինչը շատ սխալ է: Իրենք իրենց կամքով իրենց ձայնը տվել են: Իրենք ծախել են իրենց ձայնը: Մենք ավելի շատ ձայներ էինք սպասում, բայց մենք ո՛չ ընտրակաշառք, ո՛չ էլ որևէ այլ բան ենք խոստացել մարդկանց:

– Ոչ միայն ՕՐՕ-ն, այլ քաղաքական ուժեր նույնպես դուրս մնացին: Հնարավո՞ր համարում եք  ընդվզման տարբերակը:

– Մեր խորհուրդն այսօր հավաքելու ենք և որոշելու ենք՝ ինչ ենք անելու: Այս պահին մենք դեռ քվեներն ենք հաշվում, չենք ավարտել:

– Մենք տեսնում ենք, որ քաղաքացիների մի հատված անկաշառ ընտրություն կատարեց: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ այդ ձայները ՕՐՕ-ին չտվեցին: Կարծում եք՝ անվստահությո՞ւն կար:

– Ժողովրդի մեջ մի հատված կա, որ չի վաճառվում: Հիմա եթե այդ հատվածից ինչքան ձայն որ վերցրել ենք, դրանք չծախվողներն են, ովքեր իրենց ձայնը չեն ծախել և ուզում են երկրում փոփոխություն, ապագայի հանդեպ լավատես են: Իսկ մնացածները իրենց ապագան վաճառեցին և վերջացրին: Մեկ օր կուտեն, կկշտանան և հաջորդ օրը նորից կսկսեն բողոքել իշխանությունից:

– Ձեր պայքարը ինչպե՞ս պետք է ծավալեք:

– Կա պայքարի անհրաժեշտություն:

– Նկատի ունեք՝ փողոցայի՞ն պայքար:

– Ի՞նչ պարտադիր է փողոցային պայքարի դուրս գանք, մեր դաշինքը աշխատելու է, և ինչ ծրագրեր ունի, այդ ծրագրերով է աշխատելու:

 

Լուսանկարը՝  ArmLur.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում