Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը հուշագիր են ստորագրել հանրապետության և Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության մասին:
Հուշագրի ստորագրման միջոցառումն անցկացվել է «Եվրասիական տնտեսական միություն-Մոլդովա» միջազգային ֆորումի շրջանակներում, որն անցկացվել է Քիշինևում:
Ավելի վաղ Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը հայտարարել է, որ հուշագրի ստորագրումը և ԵՏՄ-ի շրջանակներում դիտորդի կարգաիվճակ ստանալը նպատակահարմար չէ, քանի որ երկիրը դրանից տնտեսական շահ չունի:
Դոդոնն իր հերթին պնդում է, որ հուշագիրը չի հակասում այլ պարտավորվածություններին, որը նախկինում ստորագրել է Մոլդովան, այդ թվում՝ ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրին: