Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում

02.04.2017թ. ժամը 20.00-ի դրությամբ ՀՀ գլխավոր դատախազության աշխատանքային խումբն ուսումնասիրել է քվեարկության ընթացքում ընտրական իրավախախտումների վերաբերյալ 1594 հրապարակում:
Ինչպես  տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, դրանց ճնշող մեծամասնությունը՝ 1340-ը իրենց բովանդակությամբ իսկ չեն  պարունակել առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ.
այդպիսիք վերաբերել են քվեարկության գործընթացի կազմակերպման տեխնիկական,  քվեարկության սենյակների կահավորման, սարքավորումների գործարկման,
տեղամասերում հերթերի առաջացման, քվեախցիկների տեղադրման,  տեսանկարահանող սարքերի խափանման, կամ քվեարկության կազմակերպմանը  վերաբերող տեխնիկական բնույթի այլ խնդիրներին, որոնց որոշ մասը նույն
հրապարակումների տվյալներով լուծվել են տեղամասային ընտրական հանձնաժողովների կողմից:

Ուսումնասիրված հրապարակումներից 254-ն են իրենց մեջ առերևույթ ընտրական բնույթի հանցագործության հատկանիշներ պարունակել:

Նշված 254 հաղորդումներից 87-ը վերաբերել են այլ անձի փոխարեն կամ կրկին  անգամ քվեարկելու դեպքերին, 74-ը՝ ընտրողի ազատ կամքի իրականամանը խոչընդոտելու, 45-ը՝ քվեարկության գաղտնիության խախտմանը, 38-ը՝ ԶԼՄ ներկայացուցչի, վստահված անձի, դիտորդի, հանձնաժողովի աշխատանքային  գործուներության խոչնդոտման, 10-ը՝ ընտրակաշառք տալու դեպքերին:

Այդ 254 հաղորդումներում նշված հանգամանքները պարզելու նպատակով դրանք  ուղարկվել են ՀՀ ոստիկանության և քննչական կոմիտեի տարածքային բաժիններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածների կարգով նյութ  նախապատրաստելու կամ ստուգողական գործողություններ կատարելու նպատակով:

Վարույթ իրականացնող մարմիններին հանձնարարվել է ձեռնարկել անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքերի իրական հանգամանքները պարզելու, սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու  նպատակով:

Մեկ դեպքով՝ կրկնակի քվեարկության փորձի փաստով արդեն իսկ հարուցվել է քրեական գործ, կասկածյալը ձերբակալվել է:

Ստուգողական գործողությունների արդյունքում առանձին հրապարակումներ արդեն իսկ հերքվել են, որոնց վերաբերյալ տեղեկությունները անհատապես կհրապարակվեն:

Ստուգման արդյունքները պարբերաբար կհրապարակվեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում