Աֆղանական բանակի գործողության հետևանքով, որի ընթացքում զինվորականները զենքի և պայթուցիկի պահեստ են ոչնչացրել, առնվազն 9 խաղաղ բնակիչ է զոհվել, ներառյալ՝ 2 երեխա: Այս մասին հայտնում է The Associated Press-ը՝ հղում անելով տեղացի անանուն պաշտոնյաների:
Դեպքը տեղի է ունեցել հարավային Հիլմենդ նահանգում, նշում է գործակալությունը:
Նահանգի վարչակազմի անանուն ներկայացուցիչները գործակալությանը հայտնել են, որ պայթյունների հետևանքով փլվել է բնակելի տներից մեկի տանիքը: Նրանց տեղեկությամբ՝ զոհվել է մեկ ընտանիքի 9 անդամ, այդ թվում՝ 2 երեխա և 3 կին: Իշխանություններն առայժմ պաշտոնապես չեն հաստատել այս տեղեկությունը: