Շուտով հանրությանը կներկայացվի ճապոնական Nissan X-Trail քրոսովերի նորացված տարբերակը, հայտնում է gogetnews.info-ն: Մեքենան կներկայացվի Շանհայում ավտոմոբիլային ցուցահանդեսի շրջանակներում, որը կսկսվի արդեն մի քանի օր անց:
Nissan ընկերությունն արդեն առցանց ներկայացրել է իր նորույթը: Նորացումից հետո ավտոմոբիլը կստանա նոր ներքին հարդարանք, արտաքին տեսք, նաև մի քանի նոր գործառույթ:
Իսկ տեխնիկական պարամետրերը նույնն են մնացել: Քրոսովերը կունենա նույն 2,0 և 2,5-լիտրանոց շարժիչներ: