Նոր iPhone 8-ը կդառնա առաջին սմարթֆոնը՝ True Tone տեխնոլոգիայով։ Ընկերության ներքին աղբյուրների փոխանցմամբ՝ այն թույլ կտա հարմարեցնել դիսփլեյի պատկերը շրջակա միջավայրի ջերմային ռեժիմին։ Այս մասին հայտնում է Grifonsoft.ru-ն։
True Tone տեխնոլոգիան աշխատում է հատուկ ցուցիչների միջոցով, որոնք տեղակայված են դիփլեյի շրջագծով։ Ջերմաստիճանի ցրտելուն պես էկրանի գունապնակի տոնը կփոխվի ավելի տաք երանգների։ Այն նման կերպ կարձագանքի նաև ջերմությանը։ Բացի այդ, այդ տեխնոլոգիան թույլ է տալիս հետևել սարքի տիրոջ մարմնի ջերմաստիճանին։
Ավելի վաղ նման տեխնոլոգիան Apple-ը կիրառել էր պլանշետներում․ փորձագետների խոսքով՝ այն մեծ թվով դրական արձագանքներ է ստացել՝ շնորհիվ օգտագործման հարմարավետության։
iPhone 8-ի շնորհանդեսը տեղի կունենա ընթացիկ տարում։