Աշխարհահռչակ դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը ևս միացել է Հայոց ցեղասպանության մասին պատմող հոլիվուդյան «Խոստումը» ֆիլմի գովազդային արշավին, որի պրեմիերան նախատեսված է ապրիլի 21-ին:
«Մենք բոլորս ներգաղթյալների զավակներ ենք: Ես Բարբարա Սթրեյզանդն եմ և ես կպահեմ խոստումը՝ երբեք չմոռանալ»,- Instagram-ում հրապարակած հոլովակում ասել է Սթրեյզանդը:
Ավելի վաղ արշավին միացել էին հայազգի լեգենդար թենիսիստ Անդրե Աղասին, հայտնի երաժշիտ Էլթոն Ջոնը:
«Խոստումը» ֆիլﬕ նկարահանման ծախսերը հոգացել է աﬔրիկահայ գործարար, ﬕլիարդատեր Քըրք Քըրքորյանը, ինչի մասին հայտնի է դարձել նրա մահվան օրը: