Հայկական սոցիոլոգիական ասոցիացիայի նախագահ Գևորգ Պողոսյանը «Առաջին լրատվական» -ի հետ զրույցում ներկայացրեց մարտի-18-27-ն իրկանացված սոցհարցումների արդյունքները՝ կուսակցությունների և դաշինքների մասին: Նրա հավաստմամբ՝ ընտրարշավի ընթացքում քաղաքական ուժերից առաջնորդներն են ՀՀԿ-ն և« Ծառուկյան» դաշինքը, որոնք մոտավորապես հավասար տոկոսներ են հավաքել՝ 30, 29, եթե դրանց ավելացնենք ռեյտինգային թեկնածուների հավաքած տոկոսները, այդ տոկոսները մի քիչ կաճեն: Հաջորդը «Ելք»-ն է՝ 8 տոկոս և ՀՅԴ-ն՝ 7 տոկոս:
«Այսօրվա տվյալներով՝ կարող ենք ասել, որ այս 4 կուսակցությունները հավանաբար ներկայացված կլինեն Ազգային ժողովում: Մյուս կուսակցությունները նույնպես դեռ շանսեր ունեն»,- նշեց Գ. Պողոսյանը:
Նրա կարծիքով՝ Տեր-Պետրոսյանի ընտրած ռազմավարությունը չբարձրացրեց Կոնգրես-ՀԺԿ դաշինքի վարկանիշը:
Գևորգ Պողոսյանի դիտարկմամբ՝ այս ընտրարշավի առանձնահատկությունն այն էր, որ մրցակցային էր:
Մանրամասները՝ տեսանյութում: