Պակիստանի հյուսիս-արևմտյան շրջանում, որտեղ բնակվում են հիմնականում շիաներ, պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով զոհվել է 22, վիրավորվել՝ ավելի քան 70 մարդ: Ինչպես հաղորդում է Dawn պարբերականը ռումբը պայթել է Փարաչինար քաղաքի կենտրոնական շուկայում՝ շիական մզկիթի մոտ:
ԶԼՄ-ների տվյալներով՝ վիրավորներից 10-15-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Պայթյունի պահին քաղաքի այդ թաղամասը մարդաշատ է եղել: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Թալիբան» շարժման պակիստանյան խմբավորումը: