Thursday, 25 04 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ադրբեջանում սպասում են Հայաստանի ազգային հավաքականի հետ հանդիպմանը. որ դեպքում այն կկայանա

Ֆուտբոլի աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրից հետո ՈւԵՖԱ-ն հրապարակել է Ազգերի լիգայի խմբերի նախնական ցուցակը: Նախորդ տարի հիմնված մրցաշարը մեկնարկելու է 2018 թվականի սեպտեմբերին:

Խմբերը ձևավորվելու են աշխարհի ընթացիկ առաջնության ընտրական փուլի արդյունքների հիման վրա: ՈւԵՖԱ-ի անդամ 55 հավաքականները կբաժանվեն 4 դիվիզիոնի: Այս մրցաշարը եվրոպական հավաքականներին լրացուցիչ հնարավորություն է տալիս պայքարելու Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար: Եվրոպայի առաջնության ընտրական փուլը մեկնարկելու է 2019 թվականի գարնանը:

Խմբերում առաջին և երկրորդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները ձեռք կբերեն Եվրոպայի առաջնության ուղեգրեր, իսկ մնացած 24 թիմերն Ազգերի լիգայի շրջանակում կվիճարկեն 4 ուղեգրերը: Ազգերի լիգայում հաջող հանդես եկող հավաքականները կբարձրանան մեկ դիվիզիոնով, իսկ անհաջողության մատնվածները՝ կնահանջեն:

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը մինչև Ղազախստանի հետ հանդիպումը տեղ էր զբաղեցնում 4-րդ՝ ամենաթույլ ենթախմբում, որտեղ ընդգրկված էին Էստոնիան, Բելառուսը, Վրաստանը, Լատվիան, Ֆարերները, Ղազախստանը, Մոլդովան, Լյուքսեմբուրգը, Մակեդոնիան, Կոսովոն, Լիխտենշտեյնը, Մալթան, Սան-Մարինոն, Ջիբրալթարը: Աշխարհի առաջնության ընտրական փուլում տարած հաղթանակներից հետո Հայաստանի հավաքականն առաջադիմել է՝ հայտնվելով 3-րդ խմբում: Այստեղ մերոնց պոտենցիալ մրցակիցներն են Հունաստանը, Ռումինիան, Սլովենիան, Իսրայելը, Սերբիան, Դանիան, Բուլղարիան, Ալբանիան, Շոտլանդիան, Մոնտենեգրոն, Նորվեգիան, Լիտվան, Կիպրոսը և Ադրբեջանը: Այս պահին կա որոշակի հավանականություն, որ Եվրոպայի առաջնության ընտրական փուլի ուղեգրի համար պայքարում Հայաստանը կարող է մրցել Ադրբեջանի ընտրանու հետ:

Նշենք, որ Ազգերի լիգայում յուրաքանչյուր խմբի հավաքականները բաժանվելու են 4 ենթախմբերի, որոնց հաղթողները անցումային խաղերով վիճարկելու են Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգիրը: Հարեւան երկրում արդեն իսկ անհամբերությամբ սպասում են Հայաստանի հավաքականի հետ հնարավոր հանդիպմանը, սակայն ՈւԵՖԱ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել նշելով որ վիճակահանության ժամանակ կարվի այպես, որ այս երկրների հավաքականները միեւնույն խմբում չհայտնվեն: Սա նշանակում է, որ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց հետ կարող են մրցել միայն Ազգերի լիգայի փլեյ-օֆում: Ավելի ստույգ, Հայաստան-Ադրբեջան հանդիպումը կկայանա միայն այն դեպքում, եթե երկու հավաքականներն էլ եթնախմբերում զբաղեցնեն առաջին հորիզոնականը եւ պայքարը շարունակեն անցումային փուլում:

2008 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլում Հայաստանի և Ադրբեջանի հավաքականները ընդգրկված էին միևնույն ենթախմբում: Չկարողանալով ընդհանուր հայտարարի գալ հանդիպման անցկացման վայրի հարցում՝ ՈւԵՖԱ-ն ուղղակի չեղյալ համարեց այդ մրցավեճերը՝ կողմերին զրկելով միավորներից:
Նշենք, սակայն, որ ՈւԵՖԱ-ի հրապարակած խմբերը վերջնական չեն: Ազգերի լիգայի խմբերն ու ենթախմբերը կձևավորվեն այս տարվա նոյեմբերին, երբ ավարտվի աշխարհի առաջնության ընտրական փուլը:

Ի դեպ, այս պահին երկրորդ ենթախմբում են Ռուսաստանի և Ուկրաինայի հավաքականները: Ու չնայած, որ ՈւԵՖԱ-ն բացառել է նաեւ ռուսների եւ ուկրաինացիների նույն ենթախմբում հայտվելն, այնուամենայնիվ այս երկրներում ևս անհամբերությամբ սպասում են ազգային հավաքականների հնարավոր դիմակայությանը անցումային փուլում: Երկրորդ խմբում, բացի Ռուսաստանից և Ուկրաինայից, տեղ են զբաղեցրել նաև Իռլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Սլովակիան, Ուելսը, Հոլանդիան, Հյուսիսային Իռլանդիան, Չեխիան, Թուրքիան և Հունգարիան: Առաջին խմբում ընդգրկված են Գերմանիան, Ֆրանսիան, Պորտուգալիան, Բելգիան, Իսպանիան, Անգլիան, Շվեյցարիան, Իտալիան, Խորվաթիան, Լեհաստանը, Իսլանդիան, Բոսնիա և Հերցեգովինան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում