Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Տեղի ունեցավ Beeline-ի հովանավորությամբ իրականացված «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագրի ամփոփումը

ԳԱԿ-ի Ինտերակտիվ ուսումնական կենտրոնում տեղի ունեցավ «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագրի ամփոփումը, ինչպես նաև ծրագրին մասնակից երեխաների նկարազարդումներով և Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների դիզայնով ստեղծված տպագիր գրքի շնորհանդեսը:

«Հանդիպում գրքի հետ» կրթական ծրագիրը, իրկանացվել է Beeline-ի հովանավորությամբ, որն անցկացվում էր Կենտրոնի «Գրիգոր Խանջյան. Պատկերից անդին» ցուցադրության շրջանակներում, այն նախատեսված էր բոլոր տարիքի դպրոցականների համար՝ Երևանի Գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողների հետ համագործակցությամբ: 2-10-րդ դասարանների ավելի քան 270 դպրոցականներ 16 դպրոցներից մասնակցել են ծրագրին, ովքեր ցուցադրության շրջանակներում ծանոթանացել են հայ մեծանուն նկարիչ Գրիգոր Խանջյանի գրքարվեստին:

«Կենտրոնի «Հանդիպում Գրքի հետ» կրթական ծրագիրը ստեղծագործական հարթակ դարձավ թե’ ներգրավված ուսանողների, թե’ մասնակից դպրոցականների համար՝ նպատակ ունենալով վերջիններիս ներկայացնել գրքի նկարազարդումը որպես արվեստի տեսակ, խթանել սեր և գնահատանք ընթերցանության հանդեպ՝ վերարժևորելով տպագիր գրքի կարևորությունը թվային տեխնոլոգիաների դարաշրջանում: «Հովհաննես Թումանյան. Ստեղծագործությունների ընտրանի» գիրքը, որի ձևավորումը հեղինակել են ներգրավված ուսանողները, ընդգրկում է գործնական պարապմունքների շրջանակներում մասնակից դպրոցականների նկարազարդումները՝ Գաֆէսճեան արվեստի կենտրոնի կրթական փորձը հասանելի դարձնելով արվեստասեր լայն հանրությանը: Շնորհակալ ենք Beeline-ին Կենտրոնի կրթական ծրագրերի շրջանակներում շարունակական համագործակցության համար»,- մեկնաբանեց ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Գաֆէսճեան արվեստի կենտրոնի հետ համատեղ իրականացված սոցիալական ծրագրերն ուղղված են երեխաների և նրանց ծնողների կյանքն ավելի լավ դարձնելուն։ Բազմաթիվ անգամներ անձամբ ականատես եմ եղել, թե ինչ խանդավառությամբ են երեխաները և նրանց ծնողները ստեղծում իրենց աշխատանքները, ինչը մեկ անգամ ևս վկայում է այն մասին, որ մենք ճիշտ ուղու վրա ենք: Շատ տպավորված եմ ծրագրի մասնակից երեխաների նկարազարդումներով տպագրված գրքով և որոշել եմ իմ օրինակը նվիրել իմ երեխաներին, որպեսզի նրանք մեկ անգամ ևս հաղորդակից դառնան մեր մշակույթին», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Նշենք, որ Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում ընկերության աջակցությամբ կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը: 2015թ. Beeline-ի աջակցությամբ ԳԱԿ–ի Պատկերասրահ Մեկում բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը համալրվեց ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում